Ռումբի սպառնալիքի պատճառով Էյֆելյան աշտարակից մարդկանց տարհանել են
Ոստիկանության աշխատակիցները դուրս են բերել Էյֆելյան աշտարակում գտնվող մարդկանց ՝ Ֆրանսիայի գլխավոր տեսարժան վայրի հնարավոր ականապատման մասին տեղեկատվության պատճառով, հայտնում է aif.ru-ն՝ հղում անելով BFMTV հեռուստաալիքին։
Նշվում է, որ մարդկանց տարհանել են բոլոր երեք հարկերից, ինչպես նաև Էյֆելյան աշտարակի հարակից տարածքից։ Տարհանվել է նաև հարկերից մեկի ռեստորանը։
«Էյֆելյան աշտարակի երեք հարկերն ու հարակից տարածքը տարհանվել են շաբաթ օրը կեսօրից անմիջապես հետո ՝ ռումբի մասին ահազանգ ստանալուց հետո», - հայտնել են ոստիկանությունում:
Դեպքի վայր են ժամանել սակրավորները։
Միջադեպի վերաբերյալ այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն։