Հայկ Մամիջանյան. Եթե սրանց թողնենք, Սնուպ Դոգի 6 մլնը մանաթով են տալու
«Այստեղ շատ ելույթներ հնչեցին, որ Արմեն Աշոտյանը մեղք չունի։ Այդպես չէ։ Արմենը մեղավոր է»,-Հակակոռուպցիոն դատարանի դիմաց ակցիայի ժամանակ հայտարարեց ՀՀԿ-ական գործիչ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։
Նրա խոսքով, Աշոտյանը մեղավոր է, որ այս իշխանությունների մասին իրականությունը բոլորին հայտնի է դարձնում, մեղավոր է, որ ամիսներ առաջ առաջինը փաստերով ապացուցեց, որ սրանք պատրաստվում են Արցախը հանձնել Ադրբեջանին։
«Նա մեղավոր է, ինչպես 120 հազար հայ՝ մեր քույրերն ու եղբայրները, որոնք ցանկանում են ապրել հայրենիքում»,-ասաց Մամիջանյանը։
Նրա խոսքով, եթե այս իշխանություններին թողնեն շարունակել գործել, ապա Սնուպ Դոգի համերգի 6 մլնը մանաթով (ադրբեջանական արժույթն է) են տալու։
«Մենք չենք թողնելու»,-ասաց ՀՀԿ-ական գործիչը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան