Նարեկ Մալյան. Շատ մոտ ժամանակում սպասեք այն կանչին, որով սրբելու ենք սրանց
«Աշոտյանը շատ վտանգավոր մարդ է, ինչպես վտանգավոր է յուրաքանչյուր ոք, ով չի վախենում բարձրաձայնել ճշմարտությունը, ով չի կարող իր հետ հաշտ լինել, նստել տանը, ոչինչ չանել, ձևացնել, որ ոչինչ տեղի չի ունենում։ Աշոտյանն այդ առումով առանձնակի վտանգավոր մարդ է, քանի որ կարողանում է երեք լեզվով ազատորեն քաղաքական կոնտենտ արտադրել»,-հայտարարեց ՎԵՏՕ նախաձեռնության հիմնադիր Նարեկ Մալյանը, որ Հակակոռուպցիոն դատարանի դիմաց էր եկել իր աջակցությունը հայտնելու ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին։
Նրա խոսքով, «դավաճանները» Աշոտյանին, իրեն, Արմեն Գրիգորյանին ու այլոց ազատազրկում են վախից։
«Թուրքի ստրուկները վախենում են, սարսափում են ազատ մտածողներից, դավաճանները սարսափում են հայերից, էլիտար կայֆերով ապրողները սարսափում են իրենց շատ մոտ ապագայի հեռանկարից։ Ես շատ եմ լսում, սոցցանցերում տեսնում քննարկումներ, որ սրանք դավաճան են։ Ինձ թվում է՝ այս առումով ավելացնելու բան չկա։ Գոյություն ունի համազգային մեծ կոնսենսուս, որ սրանք դավաճան են։ Եկեք ուղղակի այդ փաստն արձանագրենք ու շարժվենք առաջ, հասկանանք՝ մենք ո՞վ ենք։ Մենք դավաճանների առաջ կզո՞ղ ենք, լռո՞ղ ենք, խոնարհվո՞ղ ենք։ Ինձ թվում է՝ չէ»,-ասաց Մալյանը։
Հասարակական գործիչը հայտարարեց՝ այս իշխանության հեռացումը տխուր միջողառում չի լինելու։
«Սրանց կառավարումն է տխուր միջոցառում, սուգ, վիշտ, դագաղներ։ Իսկ սրանց հեռացումը լինելու է շատ ուրախ միջոցառում, համազգային տոն։ Ես ձեզ խոստանում եմ, այնքանով որքանով ես իմ մասնակցությունը կունենամ սրանց հեռացման պրոցեսին, այն լինելու է շատ դինամիկ ու հետաքրքիր։ Այնպես որ ես ուզում եմ ձեզ ասել, շատ, շատ մոտ ժամանակում սպասեք այն կանչին, որով սրբելու ենք սրանց։ Եթե սրանք դավաճան են, ես դավաճաններին բռնողն եմ, դատողն եմ, կզցնողն եմ, ականջները կտրող, չոբանի շուն սարքողն եմ, նրանց դահիճն եմ։ Շատ մոտ ապագայում սպասեք այդ կանչին»,-ելույթն ավարտեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Մելիքյան. Աշոտյանի դեմ շինծու քրգործի հիմքում դրված գործարքից Բժշկական համալսարանը լուրջ օգուտ է ստացել
- Արմեն Աշոտյանին որևէ մեկը լռեցնել չի կարող․ Տիգրան Աբրահամյան
- Դեպի Աշոտյանի դատն են սլանում ոստիկանական մեքենաները
- Րաֆֆի Հովհաննիսյան. Աշոտյանը, Ասլանյանը, Վերմիշյանը քաղբանտարկյալներ են
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան