Շարմազանով. Հանրապետականներին չեն կարող վախեցնել
«Նիկոլն ու Ալիևը գործել են զուգահառեաբար»,-դատարանի դիմաց նման հայտարարությամբ հանդես եկավ ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։
Նա հայտարարեց՝ իրենց կամքն անկոտրում է, շարունակելու են պայքարելն այս իշխանության դեմ ու հանուն հայրենիքի։
«Հնարավոր չէ հայ մարդուն ստիպել հրաժարվել Արցախից, Արցախը եղել է, կա ու կլինի։ Խնդիրը մեր բոլորիս գլխում է»,-ասաց Շարմազանովը։
ՀՀԿ-ական գործիչը նշեց, որքան էլ ճնշումեր լինեն քիրենց նկատմամաբ, չեն ընկրկելու։
«Հանրապետականներին չեն կարող վախեցնել։ Ազատություն Արմենին»,-ելույթում հայտարարեց Շարմազանովը։
Նշենք, որ Հակակոռուպցիոն դատարանում ընթանում է Արմեն Աշոտյանի նկատմամաբ խափանման միջոց ընտրված կալանքի երկարացման միջնորդությունը։
Դատարանի դիմաց հավաքվել են հասարակական, քաղաքական գործիչներ՝ իրենց աջակցությունը հայտնելու Արմեն Աշոտյանին։ Երիտասարդներն իրենց ձեռքում պահել են Աշոտյանի լուսանկարներով պաստառներ՝ հիշեցնելով, որ նա քաղբանտարկյալ է, պահանջելով ազատ արձակել։
Հարակից հրապարակումներ`
- Դեպի Աշոտյանի դատն են սլանում ոստիկանական մեքենաները
- Րաֆֆի Հովհաննիսյան. Աշոտյանը, Ասլանյանը, Վերմիշյանը քաղբանտարկյալներ են