Հայաստանում Չեխիայի դեսպանը հիմա գիտի հայկան գորգի կրկնակի հանգույցի գաղտնիքը
Հայաստանում Չեխիայի արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկն այցելել է Մեգերյան հայկական գորգագործական արվեստը ներկայացնող ընկերություն։ Սոցցանցի իր էջում դիվանագետը լուսանկար է հրապարակել հայկական գորգի հետ ու գրել.
«Հիմա պատկերացում ունեմ, թե ինչպես են պատրաստվում հայկական ավանդական գորգերը։ Ի՞նչ է նշանակում «Հայկական կրկնակի հանգույց»»։
Նշենք, որ գորգագործ հայ վարպետներն ավանդաբար օգտագործում են կրկնակի հանգույցներ։ Այս տեխնոլոգիան թույլ է տալիս գորգերին երկար կյանք ունենալ։ Նման հանգույցը կապելիս թելը փաթաթվում է երկու հարևան հիմնաթելերին, և թելի երկու ծայրերը դուրս են գալիս միասին։