Նարե, Դավիթ, Նարեկ, Արփի․ նորածինների ամենատարածված անունները Հայաստանում
ՀՀ վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2023 թվականի հունվար-հունիսին նորածիններին ավելի հաճախ տրվող անուններն ըստ սեռի: Ըստ այդմ՝ աղջիկ երեխաների շրջանում առաջատարը Նարեն է, տղաների շրջանում՝ Դավիթը:
Այսպիսով, Հայաստանում ծնված 8067 աղջիկներից 367-ին անվանակոչել են Նարե, դրան հաջորդում են Արփի (277), Մարիա (255), Մանե (495), Լյուսի (207), Մարի (195), Մանե (172), Անգելինա (166), Եվա (162) և Լուսե (148) անունները:
Առավել քիչ կոչել են Ռուզաննա, Արմինե, Նարինե, Վիկտորյա։
Տղա երեխաներին տրվող անունների ցանկում առաջատարը Դավիթ անունն է։ 8872 տղաներից 564-ին անվանակոչել են հենց այս անունով:
Տղաների առաջատար անունների տասնյակն ունի հետևյալ տեսքը. Նարեկ (441), Մարկ (275), Հայկ (264), Տիգրան (257), Մոնթե (240), Արեգ (232), Միքայել (225), Ռոբերտ (261) և Լեո (203)։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան