Հասարակություն 13:13 13/08/2023 Արցախ

Երբ Արցախը ազատ էր, բոլորը մեծ ուրախությամբ գալիս էին վայելելու Արցախի բնությունը, իսկ հիմա ուր են այդ մարդիկ. Արցախի թեմի առաջնորդ

Արցախի թեմի առաջնորդը պատգամ է հղել Աստվածամոր վերափոխման տոնի առթիվ.

«Խոնարհությունը մայրն է բոլոր առաքինությունների, իսկ խոնարհության անդրանիկ որդին է Աստծո երկյուղը:

​Սիրելի հավատավոր քույրեր և եղբայրներ,

​Ամենառաջին իրողությունը, որ գալիս է մեր մտքին Աստվածամոր մասին մտածելուց, դա Խոնարհությունն է:

​Այսօր վերստին համախմբվել ենք միասնաբար տոնելու մեր Եկեղեցու հինգ տաղավար տոներից մեկը՝ Աստվածամոր Վերափոխման գեղեցիկ տոնը: Ո՞վ է Աստվածամայրը, ո՞վ է այդ խորհրդավոր Կինը, որ հազարամյակներ շարունակ ակնածանք է ներշնչում իր հանդեպ, որ մխիթարում է տառապյալներին ու սրտով բեկյալներին: Իր կատարյալ խոնարհության և Աստծո կամքին ամբողջական հնազանդության շնորհիվ դեռատի այդ աղջնակը արժանացավ Աստծո Միածին Որդու երկրավոր ծնողը լինելու անպատմելի շնորհին: Աստվածամոր կերպարը կենդանի ու ապրված ավետարան է յուրաքանչյուր քրիստոնյայի համար, որովհետև նա էլ իր Որդու նման իր գիտակցական կյանքի ճանապարհը սկսեց Աստծու կամքին հնազանդվելով, սեր և հոգատարություն սփռեց իր շուրջը և Իր Որդու չարչարանքներին ամբողջական կերպով ապրումակցելով՝ արժանացավ երկնային անթառամ պսակի:

Վերափոխման պատմությունը արձանագրված չէ ավետարանների մեջ և մեզ է հասել Սրբազան Ավանդության միջոցով: Ըստ ավանդության, երբ Փրկչի համբարձումից անցավ տասներկու տարի և երբ սուրբ Կույսն արդեն պետք է ննջեր, երեսուն օր առաջ նրա մոտ եկավ Գաբրիել հրեշտակապետը՝ տալով Կույսին երկրից երկինք փոխման ավետիսը: Երբ Աստվածամայրը արդեն պառկած էր մահվան մահճի մեջ, խնդրեց, որ վերջին անգամ պատարագ մատուցեն և Սուրբ Հաղորդություն տան իրեն, ապա շրջապատված առաքյալների բազմությամբ՝ խաղաղությամբ իր հոգին ավանդեց և սենյակը լցվեց երկնային աննկարագրելի անուշահոտությամբ: Երբ Տիրամայրը ննջեց, հավաքվեցին հավատացյալ կանայք ու սուրբ կույսերը և օրենքի համաձայն պատանեցին նրա մարմինը, որպեսզի տանեն Տիրոջ կողմից վաղօրոք նշված վայրը՝ Գեթսեմանի, ապա առաքյալները սաղմոսներով ու օրհնություններով օրհնյալ մարմինը դրեցին գերեզման:

Առաքյալները Տիրամոր թաղումից հետո՝ մի քանի օր ևս մնացին Երուսաղեմում: Սակայն նրանցից մեկը՝ հայոց առաքյալ Բարդուղիմեոսը, ներկա չէր Աստվածամոր ննջման ժամանակ, իսկ երբ նա եկավ ու իմացավ կատարվածը, խիստ վշտացավ, որ չի արժանացել Աստվածամոր տեսությանը և չի ընդունել վերջին օրհնությունը, ինչպես մյուս առաքյալները: Հետո սկսեց աղաչել Պետրոսին և մյուսներին, որ իրեն ցույց տան Աստվածածնի մարմինը: Առաքյալները ահով ու դողով աղոթք արեցին ու հոժարելով կատարեցին իրենց եղբոր փափագը՝ բացեցին գերեզմանը, և այն դատարկ գտան: Այնտեղ էին միայն Աստվածամոր պատանքները: Նրանք սկզբում խիստ զարմացան, սակայն հետո իմացան, որ Տիրուհին փոխադրվել է դեպի մեծ ու լուսապատիվ փառքը, և հիանալով փառք տվեցին Աստծուն:

Ահա սա է Սբ. Մարիամ Աստվածածնի Վերափոխման տոնի նախապատմությունը, որը Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից չորրորդն է և Տիրամորը նվիրված տոներից ամենահինը: Ուրախարար այս օրը հակասական զգացումներ են պատել մեր սիրտն ու հոգին. մի կողմից այն դառը իրականությունը, որ մեր 120,000 հարազատները դեռևս գտնվում են օրեցօր խորացող հումանիտար ճգնաժամի մեջ, մյուս կողմից այն արհեստական խոչընդոտները, որ այսօր խանգարում են մեզ լինելու Արցախում և արցախցիների կողքին: Եվ ահա այս անհույս թվացող մտածումների միջից մեր առջև է գալիս տառապանքի բովով անցած, իր սիրտը բազում անգամներ խոցված, բայց ի վերջո Հարության հաղթանակը տեսած և մարմնապես երկինք տեղափոխված Աստվածամայրը: Երբ մեր Փրկչին դատապարտեցին խաչի մահվան, գրեթե բոլոր յուրայինները լքեցին Նրան, Մարիամը մինչև վերջ չլքեց իր Որդուն և անգամ իր կյանքին սպառնացող վտանգները անտեսելով`հավատարիմ մնաց իր մայրական աստվածատուր բարձր կոչմանը:

Արցախցիների ամենասիրելի խոսքերից մեկը, գոնե վերջին հարյուրամյակում, եղել է Մայր Հայաստան սրտաշարժ արտահայտությունը, որովհետև անարդար կերպով գերեվարված զավակը մշտապես փափագել է վերադառնալ իր հարազատ մոր գիրկը: Մինչև 44-օրյա պատերազմը, կարծես թե հնարավորություն էր ստեղծվել զավակի տունդարձի համար, որովհետև թե՛ Մայրն էր կամենում և թե՛ զավակը: Բայց չարը անդադար աշխատում է, որպեսզի յուրաքանչյուր ամուր ընտանիքի մեջ բաժանում մտցնի, և եթե տան ամեն մի անդամ չի պայքարում ընտանիքի ամրության համար, եթե իր ցանկությունների հարցում չի գնում զիջումների, ապա վաղ թե ուշ ներս է սողոսկում պառակտման չարիքը:

Այս լույսի ներքո բավականին մտահոգիչ ու անհասկանալի է անտարբերության այն մթնոլորտը, որ տիրում է Մայր Հայրենիքում և սփյուռքում: Առանձին սրտացավ մարդկանց եթե չհաշվենք, մեծ հաշվով դեռևս չկա այն անհրաժեշտ լրջությունն ու գիտակցումը, որ ամեն մի հայից է կախված մեր երկրի ապագան: Հիսուս իր փառքի մեջ մտնելու համար քայլեց խաչի ճանապարհով, իսկ միթե՞ մենք ուզում ենք դրան հասնել զվարճությունների միջոցով: Այդպիսինները չարաչար սխալվում են՝ մտածելով, թե այս հարցը իրենցը չէ: Երբ Արցախը ազատ էր, բոլորը մեծ ուրախությամբ գալիս էին վայելելու Արցախի բնությունը, բոլորը հպարտանում էին մեր հաղթանակներով, իսկ հիմա ուր են այդ մարդիկ: Միթե Ձեզ միայն առողջ ու անվտանգ հայրենիքն է գրավում, այն դեպքում, որ խոցված երկիրը ավելի շատ կարիք ունի Ձեր սիրո և հոգածության: Այսօր զավակը վիրավոր է և հյուծված, մայրը նույնպես, բայց մենք հավատում ենք, որ Աստվածամոր նման յուրաքանչյուր մայր, եթե չի կտրում իր կապը Աստծո հետ, եթե չի մոռանում իր Մայր լինելը, ապա ի զորու է տեսնելու իր որդու հաղթական Հարությունն ու Վերափոխումը:

Եթե քաղաքականության պարագային չկան մշտական բարեկամներ, այլ կան մշտական շահեր, ապա հոգևոր ոլորտում պատկերը շատ ցավալի է: Ինչու է ամբողջ քրիստոնյա աշխարհը՝ իրենց հովվապետերով հանդերձ աչք փակում հերթական անգամ արդարության խաչելության վրա: Որպես Քրիստոսի Սուրբ Խորանի համեստ սպասավոր, մեր խնդրանքն ու հորդորն է քրիստոնեական բոլոր եկեղեցիներին. «Ձեր հայացքն ուղղեք քրիստոնեության հնագույն օրրան հանդիսացող Արցախ աշխարհի վրա, հասկացեք, որ այս երկրի սրբությունները համամարդկային են և, երբ այն մատնվում է այլադավանների ձեռքն ու պղծվում, ապա Աստծո առաջ պատասխան պիտի տան բոլորը, որովհետև Ձեր եղբայրները նեղության մեջ էին, հիվանդ էին, բանտում էին և նրանց այցի չեկաք (Հմմտ. Մատթ. 25:31-46 )»։

Սիրելի հայրենակիցներ, Աստվածամոր մայրական կատարյալ սերն է, որ գոտեպնդեց մեզ Արցախի համար այս դժվարին օրերին նորից դիմելու բոլորիս անդավաճան Մորը, որ իր անսպառ գթությամբ, ծանոթ լինելով մեր մարդկային տկարություններին ու թերացումներին, բարեխոսի իր Միածին Որդու և մեր Տիրոջ առաջ: Ուստի այս տեսիլքով, Վերափոխման նախորդող շաբաթապահքի ընթացքին հրավիրեցինք բոլորիդ, սաղմոսներ երգելով և մեր սրտի աղոթքը իրար միացնելով մեկ ընդհանուր աղաչանքի ներքո ասել. «Մա՜յր Սուրբ, բարեխոսյա՜…»​

Թող Աստվածամայրը բարեխոս լինի Արցախ աշխարհի խաղաղության և համայն հայության միասնականության համար»։ 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

08:52
«Հրապարակ». Չի բացառում, բայց որևէ հստակ բան էլ չի կարող ասել
«Հրապարակ» թերթը գրում  է. «Տևական ժամանակ է՝ Ադրբեջանը պահանջում է 2023-ից Հայաստանում առաքելություն իրականացնող...
Աղբյուր` Panorama.am
08:51
«Ժողովուրդ». Հային ու Հայաստանին սպառնում է իշխանության կողմից գերեվարվելու վտանգ
«Ժողովուրդ» թերթը գրում  է. «Արցախը հանձնելուց հետո էլ այն իշխանության համար ոսկոր է կոկորդին։ Իշխանությունները...
Աղբյուր` Panorama.am
08:49
«Հրապարակ». Մութ ամպեր են կուտակվում ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի գլխին
Ով կհամակարգի ֆեդերացիայի գործունեությունը
Աղբյուր` Panorama.am
08:44
«Ժողովուրդ». Վահրամ Սահակյանին առաջիկայում քննչական կոմիտե են հրավիրելու և մեղադրանք առաջադրեն
«Ժողովուրդ» թերթը գրում  է. «Իրավապահ մարմինները, ի դեմս քննչական կոմիտեի, լայն թափով գործընթաց են սկսել՝ ուղղված...
Աղբյուր` Panorama.am
08:43
«Հրապարակ». Վարորդները որոշել են չխոչընդոտել բոյկոտը
«Հրապարակ» թերթը գրում  է. «Մեր տեղեկություններով՝ հասարակական տրանսպորտի վարորդները չեն խանգարելու տրանսպորտի...
Աղբյուր` Panorama.am
08:34
Մի քանի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
Հայաստանի տարածքում կա փակ ավտոճանապարհ։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և...
Աղբյուր` Panorama.am
08:31
Գեղամ ջան, և՛ ՀՌՀ-ն է նույն հասցեով, և՛ աշխատասենյակս է նույն հարկում. Տիգրան Հակոբյանը՝ Մանուկյանին
Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանն անդրադարձել է ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանի ելույթին....
Աղբյուր` Panorama.am
08:22
Խոշոր հրդեհ է բռնկվել «Հաղթանակ» սուպերմարկետում
Կեսգիշերին մոտ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Հաղթանակ թաղամասում գտնվող...
Աղբյուր` Panorama.am
08:18
Երևանի բազմաթիվ հասցեներում այսօր հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 22-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
23:40
Ծեծկռտուքում կասկածվում են «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ի ծառայության պետն ու «Քինգ Մարշալ»-ի աշխատակիցը
 Հունվարի 20-ին, ժամը 11։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր...
Աղբյուր` Panorama.am
22:42
Փետրվարի 1-ից հանրային տրանսպորտից օգտվելու համար առաջարկում ենք 8 տեսակի ուղետոմս. Ավինյան
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. Սիրելի՛ երևանցիներ, Փետրվարի 1-ից հանրային տրանսպորտից օգտվելու համար...
Աղբյուր` Panorama.am
22:19
Հրդեհ 20 հա տարածքի վրա
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ այրվել է մոտ 20 հա խոտածածկույթ։ «Հունվարի 21-ին, ժամը 15:22-ին Լոռու մարզային փրկարարական...
Աղբյուր` Panorama.am
22:03
Տրետյակովյան պատկերասրահում գտնվելուց հետո ավարտվել է Միրզոյանի կատարած այցը Մոսկվա
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ Մոսկվա կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այցելել է Տրետյակովյան պատկերասրահ, դիտել...
Աղբյուր` Panorama.am
21:41
ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Թուրքիայում հրդեհի զոհերի կապակցությամբ
Հայաստանի ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Թուրքիայի հյուսիսում՝ լեռնադահուկային հանգստավայրում բռնկված հրդեհի զոհերի կապակցությամբ։...
Աղբյուր` Panorama.am
21:18
Փաշինյանի բոլոր «կռուտիտները», իրեն գժի տեղ դնելն աշխարհում այլևս չի անցնում. Վիգեն Հակոբյան
2025 թվականի մեկնարկին Հայաստանի գործող իշխանությունների վարած արտաքին քաղաքականության մեջ երկու էական քայլ կատարվեց. Վաշինգտոնում ստորագրվեց...
Աղբյուր` Panorama.am
21:00
Սա մանիպուլյատիվ ձևակերպում է և ոչ թե աշխատանքի արդյունք․ Ծաղիկ Վարդանյան
«Առողջության իրավունք» իրավապաշտպան ՀԿ համանախագահ Ծաղիկ Վարդանյանը գրում է․ «Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի...
Աղբյուր` Panorama.am
20:42
Բարեմաղթությունների և կենացների մի անորոկ շիլաշփոթ են բերել՝ անունը դնելով «Օրենք»․ Լիլիթ Գալստյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրում է․ «Կառավարության հերթական ձախողումը, Զավեշտական է՝ Օրենք, որի...
Աղբյուր` Panorama.am
20:25
Բազումի բնակիչները դեմ են օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրություն կատարելուն
ՀՀ Լոռու մարզի Փամբակ համայնքի Փամբակ, Քարաբերդ և Բազում բնակավայրերի տարածքներում օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով երկրաբանական...
Աղբյուր` Panorama.am
20:13
Թուրքիայում սուգ է հայտարարվել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չորեքշաբթի օրը հանրապետությունում համազգային սուգ է հայտարարել՝ 66 մարդու կյանք խլած հրդեհի պատճառով։ Այս...
Աղբյուր` Panorama.am
19:55
Ֆրանսիան Հայաստանում իր ռեսուրսներն ուղղում է այնտեղ, որտեղ իր համոզմունքներն են․ Օլիվիե Դըկոտինյի
Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին Արարատի մարզ այցելելությունից հետո գրառում է արել X-ում՝ նշելով․...
Աղբյուր` Panorama.am
19:37
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս...
Աղբյուր` Panorama.am
19:23
Հարկերը և տուրքերը բարձրացնելու նախաձեռնությունների հիմքում դրվում է կուրյոզ պատճառաբանություն․ Դանիելյան
Իրավական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. «Հարկերը և տուրքերը կտրուկ, մի քանի անգամ...
Աղբյուր` Panorama.am
19:10
Բաքվի դատարանում այսօր շարունակվել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության գործով շինծու դատավարությունը
Բաքվի դատարանում  այսօր շարունակվել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության գործով շինծու դատավարությունը Դատարանը  հաջորդ նիստին՝...
Աղբյուր` Panorama.am
19:03
Այս տարի Հարության տոնը կամ Զատիկը կնշվի ապրիլի 20-ին
Հայ Առաքելական եկեղեցու տոնացույցի համաձայն այս տարի  Սբ․ Հարության տոնը կամ, ինչպես ընդհունված է հանրության շրջանում ասել, Զատիկը, կնշվի...
Աղբյուր` Panorama.am
18:51
Հայաստանը կարիք ունի ռազմավարական էլիտայի․ քաղաքագետ
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է․ «Դեռ նոր էր սկսվել ռուս-ուկրաինական պատերազմը և Հայաստանում շատերը ոգևորված էին, թե բա Ռամշտայնի...
Աղբյուր` Panorama.am
18:38
Միտում չկա, ես ինքս շոկի ենթարկվեցի, որ դանակն ինձ մոտ էր․ Newday-ի օպերատորին ազատ են արձակել
«Հարցումներ անցկացրեցին,թե դանակն ինչի համար է ինձ մոտ։ Ասացի՝ գործի բերումով երբեմն անհրաժեշտ է, լար կտրելու  կամ այլ բանի համար...
Աղբյուր` Panorama.am
18:21
Կրկին դատապարտյալ է մահացել
2025 թվականի հունվարի 17-ին ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող, 2004թ․ ծնված դատապարտյալ...
Աղբյուր` Panorama.am
18:10
Թուրքիայում հյուրանոցում բռնկված հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 66-ի
Հունվարի 21-ին Թուրքիայի հյուսիսային Բոլու քաղաքում գտնվող հյուրանոցներից մեկում ուժգին հրդեհ է բռնկվել: Էրմենիհաբերի փոխանցմամբ՝ դեպքի վայր...
Աղբյուր` Panorama.am
18:02
Հայտարարագրումից հետո մինչև 100 հազար դրամ հետ կստանաք՝ նախորդ տարում ձեր երեխայի կրթության կամ առողջապահական ծախսերի դիմաց
«Տարեկան հայտարարագիրը լրացնելուց հետո պետությունը ոչ թե կդատարկի քո գրպանը, ինչպես այս օրերի ընթացքում կեղծ լուրերով փորձեցին...
Աղբյուր` Panorama.am
18:00
Քաղաքագետ. Սպասում ենք, ԵՄ֊ի հանրաքվեի նիստը ԱԺ մեծամասնությունը նույնպես բոյկոտի կենթարկի, եթե իր արտաքին տերերը թույլ տան
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է. «Արարատ Միրզոյանը Լավրովին ասում է, որ ԵՄ մտնելը քաղաքացիների նախաձեռնությունն է, որը ԱԺ֊ն, ըստ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Քեզ ըտենց Դո՞գն է ասել. Լարված վիճակ Երևանի ավագանիում
10:50 21/01/2025

Քեզ ըտենց Դո՞գն է ասել. Լարված վիճակ Երևանի ավագանիում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}