Չեն ուզում, որ խոսենք մեր իրավիճակի, այն հոգևոր պատերազմի մասին, որի մեջ մենք ուղղակի գտնվում ենք. Բագրատ Սրբազան
«Տերը մեզ այսօր այլակերպվելու հրավեր է կարդում՝ համապատասխան լինելու մեր այսօրվա իրավիճակին»,- իր քարոզում ասում է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը։
«Մեր Տերն այսօր մեզ պայծառակերպվելու և այլևս այլակերպվելու պատգամն է կարդում։ Մեզ հնարավորություն ու հրավեր է հղում ԱՅԼԱԿԵՐՊՎԵԼՈՒ, նույնը չլինելու մեր բոլոր գործողությունների՝ վարքագծի, կյանքի, ըմբռնումների մեջ՝ համապատասխան լինելու այն իրավիճակին, որում մենք բոլորս գտնվում ենք։
Այո, չեն ուզում, որ մենք խոսենք մեր իրավիճակի մասին, չեն ուզում խոսենք այն հոգևոր պատերազմի մասին, որի մեջ մենք ուղղակի գտնվում ենք՝ գաղափարների պատերազմ, արժեքների պատերազմ, ինքնության պատերազմ։
Երբ ասում եմ «արժեքներ», սրանք վերացական բաներ չեն, սրանք մեր կյանքի մեջ են առարկայական․ ինչին ենք առաջնայնություն տալիս մեր կյանքում, ինչպես ենք մեր կյանքում այդ առաջնայնությունը գնահատում, որտեղ է մեր հավատարմության զգացումը։
Բավարար չի ասել ՝ ես աստվածասեր ու աստվածապաշտ եմ, դա կարող է լինել նաև կռապաշտություն՝ հենց այդտեղ սահմանափակված ու վերջացած։
Այդ աստվածպաշտությունից բխած վարքագիծն ու գործողությունները ի՞նչ են»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան