Երևանի ավագանու ընտրություններին առաջադրվել է 13 կուսակցություն և մեկ դաշինք
2023 թվականի սեպտեմբերի 17-ին նշանակված Երևանի ավագանու ընտրությունների համար առաջադրվելու ժամկետն ավարտվել է։ ԿԸՀ հաղորդմամբ, Երևանի ավագանու ընտրությունների համար առաջադրվել է 13 կուսակցություն և կուսակցությունների մեկ դաշինք։ Դրանք են՝
«Հայաստանի եվրոպական»
«Ժողովրդավարական համախմբում»
«Քաղաքացիական պայմանագիր»
«Հանուն սոցիալական արդարության»
«Ուժը հայրենյաց»
«Հանրային ձայն»
«Ազգային առաջընթաց»
«Հաղթանակ»
«Ապրելու երկիր»
«Հանրապետություն»
«Միացյալ Հայաստան»
«Արդար Հայաստան»
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունները
«Մայր Հայաստան» դաշինքը (կազմում՝ «Երկիր ծիրանի» և «Ինտելեկտուալ Հայաստան» կուսակցությունները)
Առաջադրված կուսակցությունների, կուսակցությունների դաշինքի գրանցումն իրականացվելու է մինչև օգոստոսի 18-ը։ Գրանցումից հետո եռօրյա ժամկետում՝ մինչև օգոստոսի 21-ը, ընտրական ցուցակները կհրապարակվեն ԿԸՀ համացանցային կայքում՝ elections.am։ Կուսակցությունների, ինչպես նաև ավագանու անդամների թեկնածուների գույքի և եկամուտների հայտարարագրերը ԿԸՀ են ներկայացվելու օգոստոսի 18-ից մինչև օգոստոսի 23-ը։
Նախընտրական քարոզարշավը մեկնարկելու է օգոստոսի 23-ին շարունակվելու է մինչև սեպտեմբերի 15-ը։ Քվեարկության նախորդ օրը՝ սեպտեմբերի 16-ին, ինչպես նաև քվեարկության օրը քարոզչությունն արգելվում է։
Հարակից հրապարակումներ`
- ԿԸՀ է դիմել ևս երկու կուսակցություն
- ԿԸՀ առաջադրման համար այսօր փաստաթղթեր են ներկայացրել չորս կուսակցություններ
- Բարգավաճ Հայաստան կուսակցությունը չի մասնակցելու Երևանի ավագանու առաջիկա ընտրություններին
- Առաջադրման համար ԿԸՀ փաստաթղթեր է ներկայացրել չորրորդ կուսակցությունը
- Ովքե՞ր են ընդգրկված ԿԸՀ դիմած երեք ուժերի ցուցակներում
- Օգոստոսի 10-ին ԿԸՀ առաջադրման դիմում է ներկայացրել երկու կուսակցություն
- ԿԸՀ առաջին դիմողը Խզմալյանի կուսակցությունն է
- ԿԸՀ. Երևանի ավագանու ընտրությունների համար ձևավորվել է 475 տեղամաս
- ՀՅԴ-ն չի մասնակցի Երևանի ավագանու ընտրություններին
- Հայկ Մարության. Մասնակցելու եմ Երևանի ավագանու առաջիկա ընտրություններին
- «Մայր Հայաստան» շարժումը մասնակցելու է Երևանի ավագանու ընտրություններին․ Անդրանիկ Թևանյան
- Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ ընտրողների թիվը նվազել է մոտ 25 հազարով
- Մեկնարկում են Երևանի ավագանու ընտրությունների առաջադրումները
- Կառավարությունն ավագանու ընտրություններով է զբաղված, գլուխը խառն է Արցախի հարցով զբաղվելու համար. Հարցում
- Եթե Երևանի ավագանու ընտրություններում ՔՊ-ն հաղթի, ապա Մահաբերի ձեռքերը ազատվում են ամբողջովին ընդունել Ադրբեջանի պահանջները. Քաղաքագետ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան