
Իրանի Շիրազ քաղաքի մզկիթում ահաբեկչություն է տեղի ունեցել
Իրանի Շիրազ քաղաքի Շահ Չերախի մզկիթում ահաբեկչություն է տեղի ունեցել։ Ռիա նովոստին, հղում անելով IRNA գործակալությանը, գրում է, որ կան զոհեր։
«Երկու ահաբեկիչների հարձակման ընթացքում զոհվել է 4 մարդ»,- նշվում է հաղորդագրության մեջ։ Սակայն ավելի ուշ հաղորդվել է, որ ահաբեկչության հետևանքով զոհվել է 1 մարդ։
Տուժածների թիվը հասել է 8-ի։
Tasnim լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հարձակվողներից մեկը սպանվել է իրավապահների կողմից, երկրորդը ձերբակալվել է հարձակումից երկու ժամ անց։
Al-Jazeera հեռուստաալիքը՝ հղում անելով տեղական աղբյուրին, գրել է, որ Իրանի Շիրազ քաղաքում մզկիթի վրա հարձակում իրականացրած երկու ահաբեկիչները օտարերկրացիներ են եղել։ Միաժամանակ չի նշվում, թե որ երկրի ներկայացուցիչներ են եղել։