ԿԸՀ է դիմել ևս երկու կուսակցություն
Կենտրոնական ընտրական հանձնաժողով առաջադրման համար փաստաթղթեր է «Հանրապետություն» կուսակցությունը։
Կուսակցության ֆեյսբուքյան էջում ներկայացված է Երևանի ավագանու ընտրություններում «Հանրապետություն» կուսակցության առաջին տասնյակը.
1. Արտակ Զեյնալյան
2. Սարգիս Մադաթյան
3. Անի Խաչատրյան
4. Տիգրան Տեր-Մարգարյան
5. Ռոմիկ Մխիթարյան
6. Գոհար Բալդրյան
7. Հայկ Սահակյան
8. Մհեր Բեջանյան
9. Նելլի Ղարդյան
10. Արմեն Մկրտչյան
«Ապրելու երկիր» կուսակցությունը նույնպես Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացրել Երևանի ավագանու ընտրությունների 129 թեկնածուից կազմված ընտրական իր ցուցակը։
Առաջին քսանյակն է.
1. Մանե Թանդիլյան
2. Մեսրոպ Առաքելյան
3. Դավիթ Մարգարյան
4. Աշոտ Աղաբաբյան
5. Տելեմակ Անանյան
6. Արաքսյա Գրիգորյան
7. Հռիփսիմե Հովհաննիսյան
8. Տիգրան Սահակյան
9. Հրաչյա Գրիգորյան
10. Լևոն Օհանյան
11. Հայկ Մկրտչյան
12. Ռուզաննա Սարգսյան
13. Անդրանիկ Ամիրջանյան
14. Գոռ Գևորգյան
15. Քրիստինա Մարտիրոսյան
16. Գառնիկ Գրիգորյան
17. Մերի Պողոսյան
18. Արտաշես Մնացականյան
19. Պետրոս Մարկոսյան
20. Սոֆի Մոսինյան
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը Երևանի ավագանու ընտրական ցուցակը Կենտրոնական ընտրական հանձնաժողով կներկայացնի ժամը 17:00-ին:
Կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների առաջադրման և գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացվում են՝ 2023 թվականի օգոստոսի 3-ից մինչև օգոստոսի 13-ը՝ մինչև ժամը 18:00-ն:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովում կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների գրանցումը կատարվում է՝ 2023 թվականի օգոստոսի 13-ից մինչև օգոստոսի 18-ը:
Նախընտրական քարոզարշավը կմեկնարկի օգոստոսի 23-ից և կշարունակվի մինչև սեպտեմբերի 15-ը։ Երևանի ավագանու ընտրությունները կկայանան սեպտեմբերի 17-ին։
Հարակից հրապարակումներ`
- ԿԸՀ առաջադրման համար այսօր փաստաթղթեր են ներկայացրել չորս կուսակցություններ
- Առաջադրման համար ԿԸՀ փաստաթղթեր է ներկայացրել չորրորդ կուսակցությունը
- Ովքե՞ր են ընդգրկված ԿԸՀ դիմած երեք ուժերի ցուցակներում
- Օգոստոսի 10-ին ԿԸՀ առաջադրման դիմում է ներկայացրել երկու կուսակցություն
- Աղազարյան. Մարությանն անգույն է ու Ավինյանի համար լուրջ մրցակից չէ
- ԿԸՀ առաջին դիմողը Խզմալյանի կուսակցությունն է
- ԿԸՀ. Երևանի ավագանու ընտրությունների համար ձևավորվել է 475 տեղամաս
- «Առանց Հայկ Մարությանի էլ, կլոուները շատ են»
- Ովքե՞ր են Հայկ Մարությանի թիմի անդամները
- Հայկ Մարության. Մասնակցելու եմ Երևանի ավագանու առաջիկա ընտրություններին
- ԿԸՀ-ում հյուրընկելվել են Երևանի ավագանու ընտրություններով հետաքրքրված 12 կուսակցության ներկայացուցիչներ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան