Հայ համայնքի և չեխ գործընկերների ջանքերի շնորհիվ Աթաթուրքի արձանը Պրահա 6-ում չի լինի
Ինչպես հաղորդում է CTK լրատվական գործակալությունը, Պրահա 6-ի թաղապետրանն այսօր որոշում է կայացրել, որ չի կարող բավարարել թուրքական կողմի խնդրանքը եւ Աթաթուրքի արձան չի կարող տեղադրվել Պրահա 6 ի տարծաքում։ Այն նախատեսում էին տեղադրել Թուրքիայի հանրապետության հիմնադրաման 100 ամյակի շրջանակներում։ Այս մասին գործակալությանը հայտնել է Պրահա 6-ի մամուլի քարտուղար Մարեկ Զեմանը։
«Օրեր»-ի փոխանցմամբ՝ այդ խնդրանքով թաղապետարանին դիմել էր Չեխիայում Թուրքիայի դեսպան Էգեմեն Բաղիշը։
Լրատվամիջոցը հիշեցնում է, որ արդեն մի քանի շաբաթ հայ համայնքի ներկայացուցիչները եւ չեխ լրագրողները ակտիվորեն անդրադառնում են այս թեմային, իսկ մի քանի օր առաջ Չեխահայ համայնքի անունից նամակ է հանձնվել թաղապետարանի խորհրդի անդամներին, որտեղ կոչ էր արվում հայերի եւ հույների ցեղասպանության մեջ մեղավոր ճանաչված մարդու արձանը չտեղադրել Պրահայի տարածքում։ Դիմում-կոչը ստորագրել էին Չեխիայի հոգեւոր հովիվ Բարսեղ վարդապետ Փիլավչյանը, Օրեր ամսագրի գլխավոր խմբագիր Հակոբ Ասատրյանն ու orer.eu կայքէջի գլխավոր խմբագիր Աննա Կարապետյանը։