
Արցախի ալրաղացում վթար է տեղի ունեցել․ առաջիկա օրերին կրկին արձանագրվելու է հացի որոշակի սղություն
ԱՀ Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամը տեղեկացնում է․
«Հարգելի՛ քաղաքացիներ,
Հաշվի առնելով Արցախի ամենամեծ ալրաղացի համակարգում տեղի ունեցած խոշոր վթարը և որոշ այլ հիմնախնդիրներ՝ առաջիկա օրերին Արցախում կրկին արձանագրվելու է հացի որոշակի սղություն:
Պատկան մարմինները հնարավորինս անում են խնդիրն արագորեն շտկելու ուղղությամբ, և մի քանի օրվա մեջ ալյուրի անհրաժեշտ ծավալի մատակարարումը կվերականգնվի:
Խնդրում ենք հնարավորինս խնայողաբար կատարել հացի գնումները և օգտագործել հացեղեն»: