Հայաստանում Իրանի դեսպանատունը ցավակցել է զոհվածների ընտանիքներին
Հայաստանում Իրանի դեսպանատունը ցավակցական խոսք է հրապարակել Հայաստանում 11 մարդու մահվան պատճառ դարձած ողբերգական վթարի կապակցությամբ.
«Խորը ցավով տեղեկացանք ավտովթարի հետևանքով Հայաստանի մի շարք քաղաքացիների զոհվելու և վիրավորվելու լուրի մասին
Ցավակցում ենք զովածների ընտանիքներին և հարազատներին՝ մաղթելով համբերություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում»։
Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին՝ կեսգիշերին մոտ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 90-րդ կմ-ին բախվել են «Volkswagen» մակնիշի ուղևորափոխադրող միկրոավտոբուսը և «ZIL» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Հ․Պ․, ծնված 1990 թ.):
Վթարի հետևանքով զոհվել է 11 մարդ։ Չորս վիրավորի վիճակը գնահատվում է ծանր։
Հարակից հրապարակումներ`
- Վթարի հետևանքով զոհվածները վերադառնում էին Արևմտյան Հայաստանից
- Ողբերգական ավտովթարի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
- Շիրակում ողբերգական վթարի հետևանքով վնասվածնքեր ստացած չորս քաղաքացու վիճակը ծանր է
- Ողբերգական վթար Լանջիկ գյուղի մոտ․ զոհվել է 11 մարդ