Իրանում չորս մարդ է ձերբակալվել Շիրազի ահաբեկչությանը մեղսակցության համար
Իրանի իշխանությունները ձերբակալել են չորս մարդու, որոնք կասկածվում են Իսլամական Հանրապետության հարավ-արևմուտքում՝ Ֆարս նահանգում գտնվող Շիրազ քաղաքի Շահ Չերախ դամբարանում ահաբեկչություն կազմակերպելու մեջ մեղսակցության մեջ: Ըաստ ՏԱՍՍ-ի, այս մասին հայտարարել է շրջանային դատարանի նախագահ Քազեմ Մուսավին։
«Առայժմ չորս կասկածյալներ են ձերբակալվել այդ միջադեպի առնչությամբ»,- նրա խոսքերը մեջբերում է իրանական IRNA գործակալությունը։ Մուսավին հավելել է, որ իշխանությունները դեռ հարցաքննում են ահաբեկչին, ով ձերբակալվել էր անվտանգության ուժերի կողմից հարձակումից անմիջապես հետո։
Կիրակի օրը IRNA գործակալությունը հաղորդել է, որ ահաբեկչություն է տեղի ունեցել Շահ Չերախի դամբարանի մոտ։ Ինչպես հայտնում է Tasnim գործակալությունը, երկու զինյալ փորձել են մտնել մզկիթ, նրանցից մեկը ձերբակալվել է։ Վերջին տվյալներով՝ հարձակման հետևանքով մեկ մարդ է զոհվել, ևս ութը վիրավորվել են։ Կատարի Al Jazeera հեռուստաալիքը, վկայակոչելով իրանական աղբյուրը, հայտնել է, որ հարձակումն իրականացրել են օտարերկրացիները։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանում Իրանի դեսպանատունը ցավակցել է զոհվածների ընտանիքներին
- Իրանի Շիրազ քաղաքի մզկիթում ահաբեկչություն է տեղի ունեցել
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան