Չեխիայի դեսպան. Երկու ողբերգական լուր՝ մեկ օրում
Հայաստանում Չեխիայի դեսպան Պետր Պիրունչիկը ցավակցել է Շիրակում ողբերգական վթարի հետևանքով զոհվածների, ինչպես նաև Սևանա լճում ջրահեղձված ուկրաինացի դիվանագետի հարազատներին։
«Մեկ օրում երկու ողբերգական լուր։ Ցավում եմ Շիրակում 11 զոհերի պատճառ դարձած վթարի կապակցությամբ։ Վնասվածքներ ստացածներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում։ Ցավակցություն եմ հայտնում զոհերի ընտանիքների անդամներին։
Ինձ նաև խորապես հուզել է Երևանում Ուկրաինայի դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար, մեր գործընկեր և ընկեր Ալեքսանդր Ալեքսանդրի ողբերգական մահվան լուրը։
Իմ մտքերը նրա ընտանիքի, ընկերների և գործընկերների հետ են»։
Հարակից հրապարակումներ`
- Վթարի հետևանքով տուժածներից երկուսը Գյումրիից տեղափոխվել են Երևան
- Ողբերգական վթարի հետևանքով զոհվածներից ամենաերիտասարդը 18 տարեկան է, տարիքովը՝ 56 տարեկան
- Հայաստանում Իրանի դեսպանատունը ցավակցել է զոհվածների ընտանիքներին
- Սևանա լճում ջրահեղձ է եղել Հայաստանում Ուկրաինայի դեսպանի խորհրդականը
- Ողբերգական վթար Լանջիկ գյուղի մոտ․ զոհվել է 11 մարդ