Սա դիտավորություն էր, սաղս էլ գիտենք մեղավորներին. Մարդիկ՝ Սուրմալուի ողբերգության մասին
Սուրմալու առևտրի կենտրոնում պատահած ողբերգությունից մեկ տարի անց մեղավորները դեռ պատժված չեն։ Այսօր քաղաքացիները դեպքի վայրում ծաղկեպասկներ, խաղալիքներ են թողել՝ խնարկելով զոհվածների հիշատակին։
Շատերը մինչ այսօր էլ համարում են, որ պատահածը դժբախտ պատահար չէր։
«Մեղավորներին սաղս էլ գիտենք։ Շենքը կսարքվի տեղում, կտեսնենք ով է»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց աշխատակիցներից մեկը։
Մյուս աշխատակիցն էլ համարում է, որ կատարվածը դիտավորոթյան հետևանք է։
«Եթե անգամ չդատվեն էլ, միևնույն է , Աստված կա, Աստծուց կստանան իրենց պատիժը։ Ինչ վերաբերում է մահացածներին, իրենց հոգիներին հանգստություն»,-ասում է կին աշխատակիցներից մեկը։
Պայթյունի հետևանքով տուժած քաղաքացիներից մեկն էլ դժգոհում է, վնասներ կրած մարդկանց պետությունը դեռ չի փոխհատուցել։
«Մինչև վերադարձա, պատը փլուզվել էր, մեքենաս մնացել էր տակը»,-ասում է աշխատակից տղամարդը, որի մեքենան վնասվել է երկրորդ փլուզման հետևանքով։
Պատահածից մեկ տարի անց նա էլ մյուսների նման վնասի փոխհատուցում չի ստացել։
«Հիմա դու իրենց պարտք լինեիր, կալանք կդնեինք քարտի վրա, մեքենան կվերցնեին։ Բայց հիմա գործը գցել են ականջի հետև, ոչ մի բան չեն անում»,-ասաց տուժած քաղաքացին։
Անցած տարի օգոստոսի 14-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած հրդեհն ու դրան հաջորդած հուժկու պայթյունը առնվազն 16 մարդու կյանք խլեց, այդ թվում՝ մեկ հղի կնոջ և 5 տարեկան երեխայի․ 43 ժամվա ընթացքում փրկարարները փլատակներից դուրս բերեցին 26 քաղաքացու․10 ողջ, 16 մահացածի, 1 անհետ կորած քաղաքացին այդպես էլ չգտնվեց։ 60-ից ավելի քաղաքացիներ, մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով, դիմել էին բժշկական կենտրոններ։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Տիգրան Սահակյան. Սարսափելի զուգադիպությամբ ավտովթարը տեղի ունեցավ Սուրմալուի դաժան ողբերգության տարելիցի օր
- «Ժողովուրդ». ԱԱԾ-ն «Սուրմալու» առևտրի կենտրոնի պայթյունից տուժածներին կրկին հրավիրում է հարցաքննության
- Տեսչական մարմինը թույլատրել է Սուրմալուի մի հատվածի շահագործումը. Արմեն Դանիելյան
- Ամբողջությամբ դադարեցվել է «Սուրմալու» տոնավաճառի գործունեությունը
- Քննչական կոմիտեն մանրամասներ է հրապարակել «Սուրմալու»-ի տնօրենի ձերբակալությունից
- «Ժողովուրդ». «Սուրմալու»-ի գործով խոշոր ձկները մինչ օրս պատասխանատվության չեն ենթարկվել
- Քանդվել է Սուրմալուի պայթյունի հետևանքով մասնակի կանգուն մնացած մասնաշենքը
- «Սուրմալու»-ի տարածքում ապամոնտաժման աշխատանքներ են կատարվում
- Կառավարությունը 3 մլն դրամ հատկացրեց «Սուրմալու»-ի պայթյունի զոհերի ընտանիքներին
- ԱԻՆ-ը նոր մանրամասներ է ներկայացնում Սուրմալուի փլուզումից
- «Սուրմալու» առևտրի կենտրոնի վնասված շինությունը մասնակի փլուզվել է․ ԱԻՆ խոսնակ
- Դատախազությունը բողոքարկել է «Սուրմալու»-ի փոխտնօրենին չկալանավորելու դատարանի որոշումը
- Բաբկեն Պիպոյան. Սուրմալուի պայթյունի հետ կապված դատախազության հայտարարությունները պետք է լինեն ոչ թե բարոյախրատական հարթության մեջ, այլ՝ քրեաիրավական
- «Սուրմալու»ում տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով 4 անձ ձերբակալվել է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան