Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում իջել է 1 սմ-ով
Սևանա լճի մակարդակը օգոստոսի 7-13-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1սմ-ով և կազմել` 1900.46մ (13.08.23թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 16 սմ-ով, իսկ 2023 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 18սմ-ով։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։
Նշվում է, որ ոռոգման նպատակով Սևանա լճից իրականացված ջրառի ծավալը օգոստոսի 7-13-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում կազմել է 19.370 մլն. մ³, իսկ ընդհանուր ջրառի ծավալը՝ մայիսի 14-ից օգոստոսի 13-ը ներառյալ՝ 165.296 մլն. մ³:
Արփա-Սևան ջրատարով օգոստոսի 7-13-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 0.656մլն. մ³, իսկ 2023 թվականի հունվարի 1-ից օգոստոսի 13-ը ներառյալ՝ 85.397մլն. մ³: