Այս ողբերգությունը խոսում է կառավարման քաոսի մասին․ Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է․
«Վերջին 2 ամսում, գրեթե ամենօրյա ռեժիմով մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարների մասին լրահոսը, կարծես սովորական բնույթ է ստացել:
Իսկ ահա այսօր արդեն հաղորդվում է խոշոր վթարի մասին, որի հետևանքով 11 մարդ է մահացել:
Առաջին բանը, որը մտքիդ գալիս է, իհարկե, երկրում առկա բարդակն է, որտեղ ամենուրեք հանցագործություն է` կենցաղայինից մինչև վերին էշելոն:
Այս ողբերգությունը միայն մեկ գերատեսչության տապալման մասին չի խոսում, սա խոսում է կառավարման քաոսի մասին:
Ի դեպ, երբ հաճախ խոսում ենք Արցախի կամ անվտանգության խնդրի հետ կապված անտարբերության մասին, դրանք բացառություններ չեն:
Իշխանության անտարբերությունը մարդկային կյանքի նկատմամբ բերում է նաև խաղաղ իրավիճակում մարդկային կորուստների, իսկ ժամանակին դրանց ուսումնասիրությունն ու անհրաժեշտ կանխարգելիչ քայլերի ձեռնարկումը կարող էր կյանքեր փրկել, իրավիճակ փոխել»։
Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին, ժամը 00:27-ին Երևան-Գյումրի ավտոճանապարհին՝ Լանջիկ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, որի հետևանքով զոհվել է 11 մարզ։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան