Էլի ինձ 1-2 տխրահռչակ տեսանյութեր են ուղարկե,լ որտեղ էլի ավտոմեքենան ընկնում է փոսը.Տիգրան Ավինյան
«Փոսերը լավ լենտերով փաթաթված են, բայց էլի ինձ 1-2 տխրահռչակ տեսանյութեր են ուղարկել, որտեղ էլի ավտոմեքենան ընկնում է փոսը, դա նշանակում է, որ էլի մեկ անգամ մենք պետք է աշխատանք տանենք»-Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով ճանապարհային շինարարական հրապարակների հարակից հատվածում զգուշացնող նշանների տեղադրման հարցին:
Նա բացատրեց, որ փորված ասֆալտի հատվածից շատ ավելի շուտ պետք է լինեն նախազգուշացնող նշաները, որպեսզի մեքենաները չընկնեն դրանց մեջ:
«Քանի դեռ մենք ունենք նման դեպքեր, նշանակում է, որ մենք մինչև վերջ չենք իրականացրել աշխատանքները, հետևապես էլի անելիք ունենք»,-ասաց քղաքապետի տեղակալը:
Նա հայտարարց, թե վստահ է, որ կավարտեն բոլոր նախանշված ծրագրերը և նշեց, որ այդ ծրագրերն իրականացնելիս քաղաքապետարանի խնդիրն է ապահովել շինարարական աշխատանքների գրագետ կառավարումը:
Ավինյանը հանձնարարեց խնդրին ուշադրություն դարձնել, որպեսզի Երևանում ընթացող շինարարական աշխատանքները քաղաքացիներին նվզագույն անհարմարությունն ստեղծեն:
:
Հարակից հրապարակումներ`
- Աղազարյան. Մարությանն անգույն է ու Ավինյանի համար լուրջ մրցակից չէ
- Ժողովրդին էս թոզն էլ ա քիչ, որ «ուռա՜» գոռալով չգնան Ավինյան ընտրեն. Հարցում՝ Երևանի փոշու մասին
- Փաստաբանն ի պատասխան Ավինյանի. Երեկ սրանց սանձարձակությունը հասել է գագաթնակետին
- Օգոստոսի 15-ից վերջապես ազատվելու ենք «հուսահատության գազելներից». Ավինյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան