Տիգրան Սահակյան. Սարսափելի զուգադիպությամբ ավտովթարը տեղի ունեցավ Սուրմալուի դաժան ողբերգության տարելիցի օր
«Ապրելու երկիր» կուսակցության անդամ Տիգրան Սահակյանը գրում է.
«Սարսափելի զուգադիպությամբ ավտովթարը տեղի ունեցավ օգոստոսի 14-ին, անցած տարվա Սուրմալուի դաժան ողբերգության տարելիցի օր, որի ժամանակ զոհվեցին 19 մարդ։ Սրանք այն դեպքերն են, որ կարող էին տեղի չունենալ, քանզի մեծապես կախված էին մարդկային գործոնի հետ։
Երեկ ես իմ ընտանիքով, ինչպես շատերը վերադառնում էի կիրակնօրյա հանգստից Սևան Երևան մայրուղով։ Պարզապես աննկարագրելի է այն խայտառակ վիճակը, որ տիրում էր գերծանրաբեռնված մայրուղում։ Ով ոնց ուզեր քշում էր․ խախտումներ, աջից ձախից վազանցներ, արագության գերազանցումներ, չզիջել ու բոլոր այն վատ բաները, որ կարելի էր անել, արվում էր։
Ամեն վայրկյան կարող էր լինել այն, ինչ եղել է Գյումրիի մայրուղու վրա։ Երկու օր առաջ տրոյելբուս կորցնելով արգելակումը, երևի թե վարորդի հմտության շնորհիվ ոչ թե Հերացուց գնաց Չարենց, այլ ուղղությունը թեքեց դեպի շրջանային և մեր աչքի առաջ բախվեց կայանցած մեքենաներին։ Երջանիկ պատահականությամբ ոչ մի զոհ ու վիրավոր չեղավ, բայց կար բոլոր նախադրյալներն այս օրերին խոսելու տասնյակ զոհերի ու վիրավորների մասին։
Սա անթույլատրելի վիճակ է։ Սա կատարյալ ամենաթողություն է։ Սա մարդկանց պարզագույն անվտանգային հարցեր լուծելու անկարողություն։ Սա մեր ազգի դեգրադացիայի ամենացցուն օրինակներից մեկն է»։
Հարակից հրապարակումներ`
- Այս ողբերգությունը խոսում է կառավարման քաոսի մասին․ Տիգրան Աբրահամյան
- Ողբերգական վթար Լանջիկ գյուղի մոտ․ զոհվել է 11 մարդ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին