Փաշինյան. Վթարին մասնակից ավտոմեքենաներն ունեցել են եւ՛ տեխզննում, եւ՛ ԱՊՊԱ պայմանագիր
Ցնցված եմ Շիրակի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի լուրից: Ֆեյսբուքի իր էջում գրել է Նիկոլ Փաշինյանը։
«Ճանապարհային անվտանգության խնդիրը գտնվում է կառավարության օրակարգի առաջնահերթությունների թվում: Ավտոմեքենաների անընդհատ աճող թվի պայմաններում 2022 թվականին 2021-ի համեմատ ճանապարհատրանսպորտային պատահարների զոհերի թիվը նվազել էր:
Շիրակի մարզի վթարին մասնակից երկու ավտոմեքենաները, ըստ նախնական տեղեկությունների, ունեցել են եւ՛ տեխզննում, եւ՛ ԱՊՊԱ պայմանագիր, վարորդները ունեցել են իրավազոր վարորդական իրավունքներ: Մնացած հարցերի պատասխանը կտա քննությունը:
Ճանապարհային երթեւեկության անվտանգության մակարդակը ավելացնելու համար ձեռնարկվում են եւ կձեռնարկվեն լրացուցիչ քայլեր, որոնք կարող են առավել արդյունավետ լինել այդ թվում աշխատանքային, տեխնիկական, ճանապարհային ստանդարտների առավել հետեւողական ներդրման եւ վերահսկման միջոցով:
Ցավակցում եմ բոլոր ավտովթարների բոլոր զոհերի բոլոր հարազատներին»,-գրել է նա։
Հարակից հրապարակումներ`
- Փաստաբան. Տարվա վերջում ոստիկանությունը հայտնի իլյուզիաներով վթարների զոհերի փոքր թիվ է ցույց տալու
- Ողբերգական վթարի հետևանքով զոհվածներից ամենաերիտասարդը 18 տարեկան է, տարիքովը՝ 56 տարեկան
- Կաթողիկոսը ցավակցել է Երևան-Գյումրի ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի զոհերի ընտանիքներին
- Վթարի հետևանքով զոհվածները վերադառնում էին Արևմտյան Հայաստանից
- Ողբերգական ավտովթարի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին