Կաթողիկոսը ցավակցել է Երևան-Գյումրի ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի զոհերի ընտանիքներին
Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցել է Երևան-Գյումրի ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի զոհերի ընտանիքներին։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգից։
«Խոր ցավով տեղեկացանք Երևան-Գյումրի ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի մասին, որի հետևանքով կան տասնյակից ավելի զոհեր և վիրավորներ։
Հանուն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանության և հոգևոր ողջ դասի հղում ենք Մեր ցավակցությունները զոհերի ընտանիքներին ու հարազատներին և հայցում Սուրբ Հոգու մխիթարությունը վշտացյալ բոլոր սրտերին։ Աղոթում ենք, որ Բարեգութն Աստված երկնային լուսեղեն Իր օթևաններում հանգստության մեջ ընդունի հոգիները Մեր զոհված զավակների։
Մաղթում ենք, որ Ամենազոր Տերը շուտափույթ ապաքինում պարգևի վիրավորներին և բոլոր տուժածներին»,- նշված է Կաթողիկոսի ցավակցությունում։
Հարակից հրապարակումներ`
- «Վոլկսվագեն»-ը գտնվել է իր երթևեկելի ուղեմասում, իսկ «Զիլ»-ը՝ հանդիպակաց երթևեկելի ուղեմասում. ՔԿ
- Վթարի հետևանքով զոհվածները վերադառնում էին Արևմտյան Հայաստանից
- Ողբերգական ավտովթարի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
- Շիրակում ողբերգական վթարի հետևանքով վնասվածնքեր ստացած չորս քաղաքացու վիճակը ծանր է
- Տիգրան Սահակյան. Սարսափելի զուգադիպությամբ ավտովթարը տեղի ունեցավ Սուրմալուի դաժան ողբերգության տարելիցի օր
- Այս ողբերգությունը խոսում է կառավարման քաոսի մասին․ Տիգրան Աբրահամյան
- Ողբերգական վթար Լանջիկ գյուղի մոտ․ զոհվել է 11 մարդ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան