Արցախի նախագահ. Այս ծանր պահին ձեզ հետ միասին կիսում ենք անդառնալի կորստի ցավն ու վիշտը
Պաշարված Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ցավակցական հեռագիր է հղել Շիրակի մարզի Լանջիկ գյուղի մոտակայքում տեղի ունեցած ավտովթարի կապակցությամբ։
ԱՀ նախագահի աշխատակազմի փոխանցմամբ, հեռագրում ասված է.
«Արցախում խոր ցավով ու կսկիծով տեղեկացանք օգոստոսի 14-ին Շիրակի մարզի Լանջիկ գյուղի մոտակայքում տեղի ունեցած խոշոր ու ողբերգական ավտովթարի մասին։
Արցախի ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում ավտովթարի զոհ դարձած մեր քույրերի ու եղբայրների հարազատներին ու մերձավորներին, մեր ողջ ժողովրդին։ Բոլոր վիրավորներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում։
Այս ծանր պահին ձեզ հետ միասին կիսում ենք անդառնալի կորստի ցավն ու վիշտը»։
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյան. Վթարին մասնակից ավտոմեքենաներն ունեցել են եւ՛ տեխզննում, եւ՛ ԱՊՊԱ պայմանագիր
- Փաստաբան. Տարվա վերջում ոստիկանությունը հայտնի իլյուզիաներով վթարների զոհերի փոքր թիվ է ցույց տալու
- Ողբերգական վթարի հետևանքով զոհվածներից ամենաերիտասարդը 18 տարեկան է, տարիքովը՝ 56 տարեկան