Վարդան Ոսկանյան. Կասկածելի բովանդակությամբ համերգները, փառատոնները և հրավառությունները խիստ վտանգավոր պատրանք են ստեղծում
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է.
«Տարատեսակ և հաճախ կասկածելի մշակութային բովանդակությամբ համերգները, փառատոնները և հրավառությունները մեզանում խիստ վտանգավոր պատրանք են ստեղծում առ այն, թե Հայաստանի և Արցախի հանրապետությունների անվտանգության կենսական խնդիրն, իբր, լուծված է, և կարելի է զբաղվել խրախճանքով։
Հանրային լայն մակարդակում սա բթացնում է ազգային դիմադրողականությունը, քանզի ստեղծում է իրականությունը մոռացնելուն և այն հօգուտ մեզ փոխելու մտայնությունը կասեցնելուն միտված անիրական մեկ այլ «իրականություն», որը թշնամու անհագ ծավալապաշտության խորապատկերին մեզ էլ ավելի խոցելի է դարձնում։
Չեմ դադարելու պնդել, որ, ըստ իս, Հայաստանի հզորացման և բարբարոսների ջախջախման միակ գրավականը պետություն-ամրոցի կառուցումն է, իսկ ամրոցում պետք է լինի ռազմականին մոտ կազմակերպվածություն և կարգ ու կանոն, այլ ոչ թե մշտնջենական բթացնող խրախճանք»։
Հարակից հրապարակումներ`
- Հայկ Մամիջանյան. Եթե սրանց թողնենք, Սնուպ Դոգի 6 մլնը մանաթով են տալու
- Սուրենյանց. Սնուփ Դոգի համերգը չպետք է կայանա. «Stop Նիկոլ» շարժման մեկնարկը
- Էդիկ Բաղդասարյան. Պատերազմի տարելիցից 4 օր առաջ կառավարությունը մեծ համերգ է կազմակերպում
- Սնուպ Դոգի համերգի համար կառավարությունը կհատկացնի մոտ 6 միլիոն դոլար
- Հուլիսի 22-ին Դսեղում «Ուտելի բույսերը՝ հայկական խոհանոցում» խորագրով 4-րդ փառատոնը կանցկացվի
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին