Շարմազանով. Նիկոլ Փաշինյանը կհրահանգի՞ Արմեն Աշոտյանի վրա դնել Քենեդու սպանությունը, կդնեն նաև դա
Հակակոռուպցիոն դատարանում այսօր շարունակվում է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքի ժամկետի երկարացման վերաբերյալ միջնորդության քննությունը։
Նախորդ նիստը հետաձգվեց, որպեսզի Աշոտյանը հնարավորություն ունենա մեկ օրվա ընթացքում ծանոթանալ ավելի քան 20 ժամ տևողությամբ ձայնագրությանը, որը կցվել է գործին։
«Նիկոլ Փաշինյանի կողմից դատարանները շրջափակելուց, նրա լկտի հայտարարություններից, երբ ասեց՝ կա՞ ըտենց դատավոր, որ իմ ասածը չանի, խոսեց վնգստացող դատավորների մասին, սկսեց դատավորների նկատմամբ հետապնդումներ... այս ամենից հետո ես դատական համակարգից որևէ դրական բան չեմ սպասում»,-դատարանի շենքի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ-ական գործիչ Էդուարդ Շարմազանովը։
Նրա համոզմամբ, այսօր Հայաստանում մեկ մարդու իշխանություն, որը սպասարկում է Ադրբեջանի ու Թուրքիայի շահերը։
«Նիկոլ Փաշինյանը կուզի՞, Արմեն Աշոտյանն այսօր կլինի ազատության մեջ, Նիկոլ Փաշինյանը կհրահանգի Արմեն Աշոտյանի վրա դնել Քենեդու սպանությունը, կդնեն նաև Քենեդու սպանությունը։ Մեր նպատակը մեկն է, մեր ժողովրդին, հասարակությանը, քաղաքական հակառակորդներին ուղերձ հղել, որ Արմեն Աշոտյանը քաղբանտարկյալ է»,-ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Աշոտյանի փաստաբան. Բացարկ հայտնեցի դատավորին, նրա պատասխանատվության հարց կբարձրացնեմ
- Արմեն Աշոտյանի կալանքի ժամկետը երկարացնելու միջնորդության քննարկման դատական նիստը հետաձգվեց
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան