ԱՄՆ-ում ավիաշոուի ժամանակ կործանվել է «ՄիԳ-23» կործանիչ
ԱՄՆ Միչիգան նահանգում ավիաշոուի ժամանակ կործանվել է ՄիԳ-23 կործանիչը, օդաչուն և ուղևորը հասցրել են կատապուլտվել։ Այս մասին հայտնում է «Ռիա Նոսվստի»-ին։
«Thunder Over Michigan» շոուի ժամանակ ելույթ ունեցած կործանիչն ընկել է Բելվիլ քաղաքի բնակելի համալիրի կայանատեղիի վրա՝ հարվածելով մի քանի ավտոմեքենաների: Ինքնաթիռում գտնվող օդաչուին և ուղևորին հաջողվել է ցած նետվել։ Նշվում է․, որ բարեբախտաբար ավտոկայանատեղիում մարդ չի եղել։
Միջադեպի հետեւանքով ոչ ոք չի տուժել, սակայն վթարի ենթարկված «ՄիԳ-23»-ի օդաչուին և ուղևորին տեղափոխվել են հիվանդանոց հետազոտության համար։
Վթարի պատճառն անհայտ է։ ԱՄՆ քաղաքացիական ավիացիայի դաշնային վարչությունը (FAA) հետաքննություն է սկսել միջադեպի հանգամանքների վերաբերյալ: