Ալեն Սիմոնյանը լայն ժպիտով լուսանկարներ է հրապարակում՝ չնայած Արցախի պաշարմանն ու արցախցիների թերսնմանը
Արցախի՝ ավելի քան 8 ամիս շրջափակման, 120 հազար հայրենակիցների թերսնման, մասայական ուշագնացությունների, ամեն օր հայաստանի սահմաններին հնչող կրակոցների պայմաններում ԱԺ նախագահի աթոռը զբաղեցնող Ալեն Սիմոնյանը լայն ժպտում է աշխարհին։
Հուլիսին արձակուրդը վայելած Ալեն Սիմոնյանը կրկին արձակուրդ է վերցրել։
Երբ այսօր բոլորը քննարկում են 11 մարդու մահվան պատճառ դարձած ավտովթարը, ցավում պատահածի համար, խոսում նման վթարների կանխարգելման մասին, երկու ժամ առաջ ինսթագրամի իր էջում Սիմոնյանը լայն ժպիտով լուսանկարների շարք է հրապարակում Նորվեգիայից։
Հիշեցնենք, որ ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող Սիմոնյանի ընտանիքը երբեք էլ համեստությամբ չի փայլել։
Չնայած երկրին պատուհասած աղետին, սպառնալիքներին՝ նա և կինը հաճախ են սոցցանցերում հանգստից, գործուղումներից, իրենց փարթիներից լուսանկարներ ու տեսանյութեր հրապարակում։
Հարակից հրապարակումներ`
- Ալեն Սիմոնյանը դստեր հետ այցելել է Փարիզի Դիսնեյլենդ. նա աշխատանքային այցով Ֆրանսիայում էր
- Ալեն Սիմոնյան. Պետք է մշտապես պատրաստ լինենք, որ ամեն րոպե կարող է հարձակում լինել
- Ալեն Սիմոնյանը կնոջը գրկած նետվում է լողավազան
- Ալեն Սիմոնյանի կնոջ ծնունդը՝ օդանավակայանում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան