Արծրուն Չոբանյան. Դեռ չհայտարարված մրցույթն արդեն ունի հաղթո՞ղ
Մ. Մկրտչյանի անվան արտիստական թատրոնի դերասան Արծրուն Չոբանյանը որոշել է մասնակցել թատրոնի տնօրենի համար հայտարարվելիք մրցույթին։
«Կներկայացնեմ իմ ծրագիրը ու կփորձեմ անել ամեն ինչ, որպեսզի հաղթեմ այդ մրցույթում»,-ասաց դերասանը։
Չոբանյանն իր խոսքում ընդգծեց, չնայած մրցույթը չի հայտարարվել, սակայն թատրոնում հաճախ են տեսնում Սոս Ջանիբեկյանին։
«Ի՞նչ է ստացվում, դեռ չհայտարարված մրցույթն արդեն ունի հաղթո՞ղ։ Եվ սա մի երկրում, որտեղ ժողովրդավարությունը համարվում է բրենդ։ Վատ բան չեմ խոսելու նրա մասին։ Կարծում եմ, որ թատրոնի տնօրենը պետք է լինի թատրոնի ներսի մարդ, ով գիտի թատրոնի պատմությունը»,-ասաց Չոբանյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին