Բաբկեն Պիպոյան. Ամեն մետր ասֆալտի կողքի սելֆին չհիշել չեմ կարող
Սպառողների իրավունքների պաշտպան, «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը գրում է.
«11 զոհ դժբախտ պատահարի արդյունքում:
Ասելու բան չկա, բայց ամեն մետր ասֆալտի կողքի սելֆին չհիշել չեմ կարող:
Շաբաթից ավելի է Նժդեհի փողոցի վրա (Սևանի փողոցից դեպի «Կինոհայրենիք») մեծ փոս է, կարճ ժամանակ առաջ էլ շաբաթից ավելի դիմացի մայթին էր՝ լրիվ «նոր», «հիմնանորոգված» փողոցում: Հուսամ այս համակարգային փնթի մոտեցումը դժբախտ պատահարի առիթ չի դառնա:
Հ.Գ. Ամեն մետրի գծանշում անելուց հետո պաթոսախեղդ էին անում, որ այսուհետ միայն այսպես է լինելու, որովհետև շատ կարևոր է: Այո՝ կարևոր է ու ՉԻ արվում»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան