Ղազախստանը և Թուրքիան Կասպից ծովում կառուցելու են նավաշինարան
1954-ին հիմադրված թուրքական մասնավոր շինարարական ընկերությունը «YDA Group» հայտարարել է, որ կստանձնեն եղբայրական Ղազախստանի հետ համատեղ նախագծի իրականացումը, որը կսկվի Կասպից ծովում նավաշինարանի կառուցումից։
Էրմենիհաբերի փոխանցմամբ՝ ծրագրի մյուս գործընկերը Ղազախստանի Ուրալսկի գործարան «Զենիթ» ընկերությունը է։
Ծրագրի առաջին փուլը կսկվի նավաշինարանից, այնուհետև այն կվերածվի նավահանգստի։ Ղազախստանի նավատորմի և տնտեսության կարիքների համար նավաշինարանում կիրականացվեն տարատեսակ հարթակների նախագծման և շինարարական աշխատանքներ։
Ընդգծվել է, որ նախագիծն ունի աշխարհաքաղաքական նշանակություն և կարևորվել է Կասպից ծովի դիրքը համաշխարհային էներգետիկ և առևտրային հաշվեկշռի մեջ։ Նախագիծը կմեկնարկի այս տարվա վերջին։
Նշվում է, որ վերոնշյալ նախագծում Թուրքիայի ակտիվ դերակատարումը կնպաստի երկու երկրների արտահանմանը, իսկ հետո՝ տարածաշրջանային առևտրին։ Այս էներգետիկ և առևտրային բազաները, որոնք Թուրքիան տարիներ շարունակ պահպանել է Ադրբեջանի հետ, այժմ շարունակում է Ղազախստանի հետ։
Հիշեցնենք, որ պայմանագիրը կնքվել էր «IDEF–23» ռազմական արդյունաբերության միջազգային ցուցահանդեսի շրջանակում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան