Ժամկետանց երշիկ, բաստուրմա՝ «Արև» սուպերմարկետում
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի՝ Ֆեյսբուք սոցիալական ցանցի պաշտոնական էջին քաղաքացին հաղորդագրություն էր թողել այն մասին, որ Երևանի Չեխովի 52 հասցեում գործող «Արև» սուպերմարկետում վաճառվում է ժամկետանց սննդամթերք` մասնավորապես հին, բորբոսնած երշիկեղեն, հաց, ժամկետանց հյութեր և այլն:
Արձագանքելով հաղորդագրությունը, ՍԱՏՄ Երևանի կենտրոնի տեսուչները դիտարկում են իրականացրել «Էրիռուս» ՍՊԸ-ին պատկանող նշված իրացման օբյեկտում և հայտնաբերել պիտանիության ժամկետն անցած արտադրատեսակներ՝ թեյ՝ 2 հատ, բաստուրմա՝ մոտ 2 կգ, եփած և ապխտած երշիկներ՝ մոտ 16 կգ ընդհանուր քաշով, վետչինա և սալ՝ ընդհանուր մոտ 2 կգ, Էներգետիկ ըմպելիք և հյութ՝ 4 հատ, պանիր՝ մոտ 3,5 կգ:
ՍԱՏՄ-ից հայտնում են՝ ժամկետանց բոլոր արտադրատեսակները տեղում ոչնչացվել են:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան