«Դավաճանը հերդ ու մերդ են, համբալ». Խաչատուր Սուքիասյանը՝ քաղաքացուն
Ազգային Ժողովրդավարական բևեռի անդամներն այսօր իրազեկման ակցիա էին իրականացնում Հյուսիսային պողոտայում, երբ հանդիպեցին ՔՊ-ական պատգամավոր, գործարար Խաչատուր Սուքիասյանին։
Նրա հասցեին արված «դավաճան» վանկարկումը բարկացրեց Սուքիասյանին.
«Դավաճանը հերդ ու մերդ են, համբալ»,- պատասխանեց նա։
Պատգամավորին պատկանող «ԱրարատՆյուզ»-ի խմբագիր Հարություն Մկրտչյանն էլ այդ արտահայտությունը՝ դավաճան, իրենց հասցեին ուղղված հայհոյանք որակեց։
Դրանից հետո ելույթ ունեցող կնոջը Սուքիասյանը հարցրեց՝ ո՞վ ես։
«Ես Արմինեն եմ և մանկավարժ եմ»,-պատասխանեց ակցիայի մասնակից կինը, որ իր խոսքում կոչ էր անում իշխանությունը վերցնել Փաշինյանի ձեռքից։
«Դուք մանկավարժ եք, գնացեք, երեխա դաստիարակեք»,-ձեռքերը թափահարելով՝ բարկացած ասեց Սուքիասյանը։
«Իսկ դուք ի՞նչ պետք է անեք»,-հարցրեց Արմինեն։
«Ես պետք է տնտեսություն զարգացնեմ, որ քո նմաները աշխատավարձ ստանան»,-բարձր տոնով ու բարկացած հայտարարեց ՔՊ-ական պատգամավորը։
Հարակից հրապարակումներ`
- Դավաճան-ը որպես արժեքների մաքրության նշան
- Սարսափահար դավաճանը․ Ավետիք Իշխանյան
- «Դավաճանը դուք է, որ դավաճանել եք ձեր արժեքներին». Ընդդիմադիր պատգամավորը՝ ՔՊ-ականին
- Մեր տղաները ամեն դիրքի համար կյանք են տվել, բայց իրենք դավաճանված են եղել, գլխավոր դավաճանը գլխավոր հրամանատարն է. Զոհված զինծառայողի հայր
- Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ ազգի դավաճանը պայմանավորվել է Հայաստանի տարածքը զիջելու մասին. Միքայել Մինասյան
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան