Կարեն Բեքարյանի նկատմամբ դադարեցվել է «Ֆեյքի» գործով քրեական հետապնդումը
Փաստաբան Գոռ Միքայելյանը գրում է․
«Ավելի քան 2 տարի Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում իրականացված նախաքննության արդյունքներով «Ֆեյքի» գործով դադարեցվեց քրեական հետապնդումը Կարեն Բեքարյանի նկատմամբ: Որքան էլ Կարեն Բեքարյանի ու մյուսների անմեղությունը, հակառակ բոլոր կանոնների, ստիպված էր ապացուցել պաշտպանության կողմը, այնուամենայնիվ եթե նույնիսկ դրա համար ջանքեր չգործադրվեին, գործի նման ելքը կանխատեսելի էր, ու կասկած չէր հարուցում: Կարեն Բեքարյանն ու մյուսներն անմեղ էին, ու արդարությունը վաղ թե ուշ վերականգնվելու էր:
Մի բանի համար եմ շնորհակալ քննչական մարմնին, որ, թեև «վատ» առիթով, բայց հնարավորություն տվեց ինձ ճանաչելու Կարեն Բեքարյանի պես հայրենասեր, պարկեշտ ու ազնիվ անձնավորության, ումից սովորելու շատ բան կա, նույնիսկ իրավաբանության ոլորտում»:
Հարակից հրապարակումներ`
- «Գագիկ Սողոմոնյան» ֆեյքի գործով Կարեն Բեքարյանի բնակարանում կատարված խուզարկությունը ճանաչվեց ապօրինի
- «Գագիկ Սողոմոնյան» ֆեյքի գործով բողոքը մերժվել է․ Բենիկ Գալստյան
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա