Հայկ Մարության. Լավ ասֆալտը դեռ հեռու է լավ ճանապարհ լինելուց
Երևանի ավագանու ընտրություններում առաջադրված քաղաքապետի թեկնածուն Հայկ Մարությանն անդրադարձել է Շիրակի մարզում տղի ունեցած ողբերգական վթարին։
Նա գրել է.
«Շաբաթն սկսվեց ահավոր լուրով՝ Գյումրի-Երևան մայրուղու վրա ողբերգական վթարից 11 մարդ է զոհվել, ևս 6-ը ծանր վնասվածքներ են ստացել։ Ցավակցում եմ զոհերի հարազատներին։ Վիրավորներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում:
Քննությունը դեռ կպարզի վթարի պատճառները, սակայն հերթական անգամ ցավով արձանագրում ենք, որ մեր երթևեկության վիճակը պարզապես աղետալի է։
Ճանապարհների թերի կահավորումը, ինչպես նաև տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի վերահսկողության փաստացի բացակայությունը նման ողբերգական դեպքերը հաճախակի են դարձնում։
Կարծում եմ՝ արդեն ժամանակն է ունենալ այն գիտակցումը, որ լավ ասֆալտը դեռ հեռու է լավ ճանապարհ լինելուց»։
Հարակից հրապարակումներ`
- Ողբերգական ավտովթարի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
- Շիրակում ողբերգական վթարի հետևանքով վնասվածնքեր ստացած չորս քաղաքացու վիճակը ծանր է
- Տիգրան Սահակյան. Սարսափելի զուգադիպությամբ ավտովթարը տեղի ունեցավ Սուրմալուի դաժան ողբերգության տարելիցի օր
- Այս ողբերգությունը խոսում է կառավարման քաոսի մասին․ Տիգրան Աբրահամյան
- Ողբերգական վթար Լանջիկ գյուղի մոտ․ զոհվել է 11 մարդ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան