Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում կատարված սպանության վարույթով հետախուզում է հայտարարվել 36-ամյա տղամարդու նկատմամբ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում շարունակվում է 2023թ. օգոստոսի 7-ին Ռ.Մելիքյան փողոցում 39-ամյա Արսեն Հովսեփյանի սպանության և ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելու, պահելու, կրելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:
«Իրականացված քննչական և վարութային անհետաձգելի ու մեծածավալ գործողությունների, ինչպես նաև ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների հետ համատեղ ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով, քննության տվյալներով, հանդիսանում է 36-ամյա տղամարդ:
Որոշում է կայացվել՝ վերջինիս նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանք կիրառելու վերաբերյալ, որը բավարարվել է և հայտարարվել է հետախուզում:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ տուժողը, ով ավելի ուշ մահացել էր, բժշկական կենտրոն էր տեղափոխվել գլխի հրազենային վիրավորում ախտորոշմամբ:
Նախաքննությունը շարունակվում է։ Հանցագործության հանգամանքները պարզելու, ինչպես նաև մեղադրյալին հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական և օպերատիվ-որոնողական անհրաժեշտ միջոցառումներ:
ՆԳՆ ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը տրվել են համապատասխան հանձնարարություններ»,- ասվում է ՔԿ հաղորդագրությունում:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա