Մարոկկոյում օդի ջերմաստիճանը պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 50 աստիճանը
Մարոկկոյի օդերեւութաբանական ծառայությունները կիրակի օրը հաստատել են, որ երկրում այս շաբաթ ջերմաստիճանի նոր ռեկորդ է սահմանվել, գրում է «Ինտերֆաքս»-ը։
Մասնավորապես, երկրում գրանցվել է ռեկորդային ջերմաստիճան՝ 50,4 աստիճան
Ըստ աղբյուրի՝ սա պատմության մեջ առաջին դեպքն է, երբ Մարոկկոյում ջերմաստիճանը գերազանցում է 50 աստիճանը։
Նախորդ ռեկորդը համարվում էր 49,9 աստիճանը, որը գրանցվել էր այս տարվա հուլիսի 13-ին Սմարա քաղաքում:
Նշվում է նաև, որ վերջին օրերին շոգը անտառային հրդեհներ է առաջացրել երկրի հյուսիսում։ Բարեբախտաբար, զոհեր չկան։