Սևանա լճում ջրահեղձ է եղել Հայաստանում Ուկրաինայի դեսպանի խորհրդականը
Օգոստոսի 13-ին, ժամը 20:17-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի 2-րդ հանրային լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարներն ափից 25 մ հեռավորության վրա նկատել են քաղաքացու, ով լողալիս անհետացել է։
ՆԳՆ փրկարար ծառայության փոխանցմամբ, ջրափրկարարները լողալով մոտեցել են տվյալ հատված, մոտ 1․5 մ խորությունից դուրս բերել քաղաքացուն և ռետինե մոտորանավակով տեղափոխել ափ: Շտապօգնության աշխատակիցներն արձանագրել են քաղաքացու մահը։
Shamshyan.com–ի տեղեկություններով` Սևանա լճում ջրահեղձ եղածը Հայաստանում Ուկրաինայի դեսպանի խորհրդական Ալեքսանդր Սենչենկոն է։
Դեպքի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան