Սուրենյանց. Սամվել Բաբայանի առաջարկած ուղիղ դիալոգը չի աշխատելու
«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը գրում է.
«Ես այն քաղաքական գործիչներից մեկն եմ, որ մշտապես են հանդես եկել ԼՂ հակամարտության բանակցային լուծման օգտին, անգամ մինչև պատերազմը, երբ «ոչմիթիզականությունը» տրեդային էր:
Բաքու- Ստեփանակերտ դիալոգն էլ այլընտրանք չունի, եթե անգամ իրատեսորեն պատկերացնում ենք, որ դա սիմետրիկ չի լինելու:
Բայդ այդ դիալոգն իմաստ ունի՝ միջազգային միջնորդների ու երաշխիքների ներկայությամբ: Միայն այս պարագայում հնարավոր կլինի հնարավորինս կառավարել այն ռիսկերը, որոնք գոյություն ունեն կողմերի ուժերի հարաբերակցության դիսբալանսի հետևանքով:
Սամվել Բաբայանի առաջարկած ուղիղ դիալոգը չի աշխատելու, որովհետև Բաքվի մասքիմալիստական օրակարգը հնարավոր չէ չեզոքացնել, անգամ մեղմել սուբեկտության գրեթե զրոյական մակարդակ ունեցող Ստեփանակերտի ռեսուրսներով:
Կրկնում եմ՝ դիալոգը միակ ճանապարհն է, բայց առանց միջազգային ներգրավվածության՝ դա այդպիսին լինել չի կարող ու նմանվելու է ակտի, որը ենթադրելու է ԼՂ խուրդված ինտեգրում ունիտար Ադրբեջանին»։
Հարակից հրապարակումներ`
- Աղդամի մահվան ճանապարհն ու ռուսական մեդիաօրակարգը. «Ոսկանապատ»
- Տիգրան Պետրոսյան. Կարմիր խաչի Աղդամով մուտքն Արցախ միայն մեկ դեպքում ենք կարող ընդունել
- Աբրահամյան. Աղդամով Ստեփանակերտ բեռների տեղափոխումը Ադրբեջանի համար դիտվում է Արցախի անկման միջոց
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան