Վթարի հետևանքով զոհվածները վերադառնում էին Արևմտյան Հայաստանից
Գյումրի-Երևան ճանապարհին ողբերգական վթարի հետևանքով մահացած ու վնասվածներ ստացած քաղաքացիները վերադառնում էին Արևմտյան Հայաստանից։
Համացանցում տարածված տեղեկությունների համաձայն, նրանք Թուրքիա էին մեկնել «Համշեն» տուրիստական ընկերության միջոցով։
«Վթարի ենթարկված ավտոբուսը մեզ սպասարկող մեքենաներից է, որևէ այլ հարցի չեմ կարող պատասխանել։ Խնդրում եմ՝ ըմբռնումով մոտեցեք։ Հետո մանրամասն կներկայացվի ամեն ինչ»,-Panorama.am-ին ասաց ընկերության աշխատակիցը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան