Աբսուրդն էլ չափ ունի․ Քրիստինա Վարդանյան
Բժշկական գիտությունների թեկնածու, «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի նախկին փոխտնօրեն Քրիստինա Վարդանյանը գրում է․
«Եվս մեկ «լղոզված» պատասխան։ Այս տարի ապրիլից հուլիս Մաշտոցի պողոտայի ամբողջ երկայնքով երեք անգամ 100% վերատնկվեցին բոլոր ծաղկանոցները։ Մասնագիտական տեսանկյունից դա ծաղիկների ՍԽԱԼ ընտրություն է, որ բազմամիլիոն վնասներ տվեց քաղաքային բյուջեին։ Ստացածս պատասխանից պարցվեց, որ պատճառը ՇՆԵՐՄ են, որ հատուկ սիրահարված են Մաշտոցի պողոտածի ծաղկանոցներին ու ԵՐԵՎԱՆՑԻՆԵՐԸ, որ գողանում են ծաղիկները…
Հարգելիներս, աբսուրդն էլ չափ ունի, նկարում առկա են կիսամեռ բույսերը։ Հուշեք մասնագետներին, որ ոչ ցելոզիան, ոչ էլ հեյխերան կիսաանապատի կիզիչ արևի համար չեն։ Իսկ ծաղկանոցի նորացումը ըստ ստանդարտի 10% չափով է ընդունելի, ոչ թե 100% ու ամիսը մեկ։ «Աննախադեպ»…»։