Կանաչ լավաշ՝ առաքումով
Սուպերմարկետ.ամ-ին բողոքելուց հետո այստեղ էլ բողոքեմ, էլի։
Արագ առաքման ծառայությանը դիմեցի երեկ ուշ երեկոյան, հաց էր պետք։ Բերեցին իրենց ասած ժամից մեկ ժամ անց, հացին այսօր «անդրադարձա»։ Ես, իհարկե, կանաչ գույնը սիրում եմ, բայց ոչ հացի մեջ։
Առաջ գուցե բարկանայի, անցներ, գնար, բայց հիմա սնունդ փչացնելուն, էլ չեմ ասում՝ փչացած սնունդ վաճառելուն, էլ չեմ ասում՝ ինձ վաճառելուն, շատ վատ եմ վերաբերում։
Նախ ինչ շնորհք է կանաչած հաց մարդուն վաճառելը։ Որ ինչ։ Խաբեցի՞ք, բիզնես-տրյու՞կ, թե ուղղակի մթերքները վատ են պահվում ձեզ մոտ ու որակը չի վերահսկվում։
Ինչ արդարացում է՝ շատ են դիմում, չենք հասցնում։ Ես էլ ձեր «դրության մեջ մտնողը» պիտի լինե՞մ։
Շուրջը այսքան սուտ, մի հատ էլ պատվերով սուտ ստանա՞մ։
Հազարավոր մարդիկ հացի կարոտ, դուք հաց եք փչացնու՞մ։ Այսպիսի ժամանակներում հացի գինը չեն նայում, հացի խնդիրն են նայում, ամոթ է։
Ա.Ո.
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին