Հրդեհ գրենական պիտույքների պահեստում․ հայտարարվել է բարդության «ԲԻՍ 1» աստիճան
Օգոստոսի 14-ին, ժամը 00:53-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի «Նաիրիտ» գործարանի մոտակայքում գտնվող գրենական պիտույքների պահեստում։
Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մասիսի փողոցում գտնվող գրենական պիտույքների պահեստում (մոտ 100 քմ)։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:27-ին, մարվել՝ 01։45-ին։ Այրվել են գրենական պիտույքներ, ջերմահարվել են պահեստի պատերը և առաստաղը (մոտ 40 քմ):
Դեպքի վայրում է գտնվել ՆԳՆ ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Տիգրան Պետրոսյանը։