Ողբերգական ավտովթարի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Գյումրի-Լանջիկ ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով։ Այս մասին հայտնում են քննչական կոմիտեից։
Ավտովթարի հետևանքով տեղում մահացել են ուղևորատար ավտոմեքենայի ուղևորներից 10-ը և վարորդը։ 5 ուղևորներ, ինչպես նաև «Զիլ» ավտոմեքենայի վարորդը տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրու ԲԿ։ Վիրավորների վիճակը, ըստ բժշկական կենտրոնից փոխանցված տվյալների, ծանր են կամ ծայրահեղ ծանր։
Նշանակվել են դիակի դատաբժշկական և դատաբժշկական փորձաքննություններ։
Անհետաձգելի միջոցներ են ձեռնարկվում բոլոր ուղևորների ինքնությունները հստակեցնելու, ավտովթարի պատճառները պարզելու, վարորդների գործողություններին իրավական գնահատական տալու նպատակով։
Այս պահին դեռևս հնարավոր չի եղել բուժհաստատություն տեղափոխված անձանց հետ կատարել անհրաժեշտ քննչական գործողություններ' առողջական վիճակով պայմանավորված դրա անհնարինության պատճառով։
Քննչական կոմիտեն առաջիկայում հանդես կգա դեպքի վերաբերյալ թույլատրելիության սահմաններում ավելի համապարփակ տեղեկատվության հրապարակմամբ։
Նշնք, որ Քրեական օրենսգրքի 342 հոդվածը վերաբորում է ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելուն։
Հոդվածի 3-րդ կետը սահմանում է.
«Ավտոմեքենա կամ մեխանիկական այլ տրանսպորտային միջոց վարող անձի կողմից ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջ կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոն խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով»։
Հարակից հրապարակումներ`
- Շիրակում ողբերգական վթարի հետևանքով վնասվածնքեր ստացած չորս քաղաքացու վիճակը ծանր է
- Տիգրան Սահակյան. Սարսափելի զուգադիպությամբ ավտովթարը տեղի ունեցավ Սուրմալուի դաժան ողբերգության տարելիցի օր
- Այս ողբերգությունը խոսում է կառավարման քաոսի մասին․ Տիգրան Աբրահամյան
- Ողբերգական վթար Լանջիկ գյուղի մոտ․ զոհվել է 11 մարդ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան