Ողբերգական վթարի հետևանքով զոհվածներից ամենաերիտասարդը 18 տարեկան է, տարիքովը՝ 56 տարեկան
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը հրապարակել է Երևան-Գյումրի ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով մահացածների և վիրավորների ինքնությունները:
Ողբերգական ավտովթարի հետևանքով «Volkswagen» մակնիշի միկրոավտոբուսի մահացած ուղևորներն են Մ․Է․-ն (ծնված 2002 թ․), Լ․Ք․-ն (ծնված 1982 թ.), Ե․Փ․-ն (ծնված 2005 թ.), Ն․Ա․-ն (ծնված 1996 թ.), Հ․Դ․-ն (ծնված 2002 թ.), Ա․Մ․-ն (ծնված 1999 թ.), Բ․Թ․-ն (ծնված 1973 թ.), Ա․Հ․-ն (ծնված 1978 թ.), Ա․Մ․-ն (ծնված 1972 թ.) և Ա․Մ․-ն (ծնված 1967 թ.):
Մահացածների թվում է նաև «Volkswagen» մակնիշի միկրոավտոբուսի 35-ամյա վարորդ Մ.Մ.-ն։
Գյումրու ԲԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ Գյումրու ԲԿ են հոսպիտալացվել տուժածներ Մ. Գ.-ն (ծնված 1996 թ.), Լ.Ղ.-ն (ծնված 1989 թ.), Հ.Պ.-ն (ծնված 1990 թ.), Պ.Ա.-ն (ծնված 1985 թ.), Է.Ք.-ն (ծնված 2000 թ.) և Է.Ս.-ն (ծնված 1984 թ.): Այնուհետև Է.Ս.-ն (ծնված 1984 թ.) տեղափոխվել է Երևանի «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր:
Հարակից հրապարակումներ`
- Կաթողիկոսը ցավակցել է Երևան-Գյումրի ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի զոհերի ընտանիքներին
- «Վոլկսվագեն»-ը գտնվել է իր երթևեկելի ուղեմասում, իսկ «Զիլ»-ը՝ հանդիպակաց երթևեկելի ուղեմասում. ՔԿ
- Վթարի հետևանքով զոհվածները վերադառնում էին Արևմտյան Հայաստանից
- Ողբերգական ավտովթարի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
- Շիրակում ողբերգական վթարի հետևանքով վնասվածնքեր ստացած չորս քաղաքացու վիճակը ծանր է
- Տիգրան Սահակյան. Սարսափելի զուգադիպությամբ ավտովթարը տեղի ունեցավ Սուրմալուի դաժան ողբերգության տարելիցի օր
- Ողբերգական վթար Լանջիկ գյուղի մոտ․ զոհվել է 11 մարդ