Արմեն Աշոտյանը կմնա կալանքի տակ ևս 2 ամիս
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը կմնա կալանքի տակ ևս 2 ամիս: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Աշոտյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը։
Կալանքի երկարացման վերաբերյալ քննիչի միջնորդության քննությունը ավարտվել էր կեսգիշերին։
Հիշեցնենք, որ Արմեն Աշոտյանը 2023թ․ hունիսի 15-ին ձերբակալվել էր Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող՝ «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամում կատարված առերևույթ չարաշահումներին վերաբերող քրեական վարույթի շրջանակներում՝ խափանման միջոցի պայմանները խախտելու հիմքով։
Հարակից հրապարակումներ`
- Դատարանը քննում է Արմեն Աշոտյանի կալանքի հարցը
- Շարմազանով. Նիկոլ Փաշինյանը կհրահանգի՞ Արմեն Աշոտյանի վրա դնել Քենեդու սպանությունը, կդնեն նաև դա
- Աշոտյանի փաստաբան. Բացարկ հայտնեցի դատավորին, նրա պատասխանատվության հարց կբարձրացնեմ
- Արմեն Աշոտյանի կալանքի ժամկետը երկարացնելու միջնորդության քննարկման դատական նիստը հետաձգվեց
- Մելիքյան. Աշոտյանի դեմ շինծու քրգործի հիմքում դրված գործարքից Բժշկական համալսարանը լուրջ օգուտ է ստացել
- Արմեն Աշոտյանին որևէ մեկը լռեցնել չի կարող․ Տիգրան Աբրահամյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան