Ադրբեջանը փորձում է իրադրության վատթարացման մեղքը բարդել արցախյան կողմի և ռուս խաղաղապահների վրա. Արցախի ՊՆ
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունից հայտնում են.
«Օգոստոսի 15֊ին Ադրբեջանի ՊՆ և հատուկ ծառայությունների համակարգմամբ գործող մի շարք էլեկտրոնային լրատվամիջոցներ շարունակել են հրապարակել կեղծ տեսանյութեր, որտեղ իբր թե պատկերված են ՊԲ նոր մարտական դիրքերն ու սպառազինության և ռազմական տեխնիկայի փոխադրումը դեպի շփման գիծ։
Ադրբեջանական կողմը, շարունակաբար խախտելով 2020 թ. նոյեմբերի 9֊ի եռակողմ փաստաթղթից բխող իր պարտավորությունները, ինչի հետևանքով Արցախի Հանրապետությունը գտնվում է հումանիտար աղետի վիճակում, կեղծ տեղեկությունների ակտիվ տարածման միջոցով փորձում է իրադրության վատթարացման մեղքը բարդել արցախյան կողմի և ռուս խաղաղապահների վրա, ձգտում է միջազգային ուշադրությունը շեղել իր ագրեսիվ, Արցախում էթնիկ զտում իրագործելուն միտված գործողություններից և իրականացնում է հետագա սադրանքների տեղեկատվական նախապատրաստություն»։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանը կրակել է Վերին Շորժայի ուղղությամբ պարեկություն իրականացնող ԵՄ դիտորդների ուղղությամբ
- Տեղեկատվական դաշտը կեղծ լուրերով լցնելով՝ Ադրբեջանը հող է նախապատրաստում հետագա սադրանքների իրականացման համար. Արցախի ԱԳՆ
- ՀՀ-ում ԵՄ առաքելությունը ոչ մի արտասովոր ռազմական տեղաշարժ կամ կուտակում չի տեսնում
- Ադրբեջանը լուրջ բանի է նախապատրաստվում
- Առաջնագծի որոշակի ուղղություններով կա ադրբեջանական ակտիվություն․ Աբրահամյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան