Տկար, թշվառ ժողովրդին հասնում է թշվառ իրականություն. Բագրատ Սրբազան
«Ժողովուրդ ջան, մեզնից դուրս ուրիշ իրականություն չկա։ Մենք ենք ստեղծում մեր իրականությունը․ ինչպիսին ԵՆՔ, այդպիսին էլ կլինի ՄԵՐ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ։ Իրականությունը չի կարող թելադրել, թե ինչպիսին մենք լինենք։ Մենք ենք, որ պիտի թելադրենք, թե ինչպիսի իրականություն պիտի ունենանք»,- իր քարոզում ասել է Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը։
«Ժամանակը չի՛ կարող մեզ ստիպել ապրել իր կանոններով ու թելադրանքով։ Մենք ենք, որ ստիպում ենք ժամանակին ենթարկվել մեզ։
Տկար, թշվառ ժողովրդին հասնում է թշվառ իրականություն։
Ուժեղ, հզոր, աստվածապաշտ, ոչ մի բանից չվախեցող, պայքարի մեջ գտնվող ժողովրդին հասնում է ՀԶՈՐ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ։
Ինչպես առալյալն է ասում՝ անձկություն, սուր, հուր, մերկությունը, ոչ մի բան ինձ չի կարող բաժանել այդ զոհաբերական մեծ սիրուց»,- ասել է Բագրատ Սրբազանը։
Հարակից հրապարակումներ`
- Չեն ուզում, որ խոսենք մեր իրավիճակի, այն հոգևոր պատերազմի մասին, որի մեջ մենք ուղղակի գտնվում ենք. Բագրատ Սրբազան
- Բագրատ Սրբազան. Արթնանալու ժամն է․ ձեր ձեռքերում է, ժողովուրդ, և՛ կյանք տալը, և՛ սպանելը
- Բագրատ Սրբազան. 5 հատ էլ տուն ավել թողեք, 10 հատ մեքենա ավելի, վերջանալու են այդ բոլորը, մնալու են անունը և պատիվը
- Աստվածպաշտությունը՝ այս տաճարում և դրանից դուրս մեր վարքն է. Բագրատ Սրբազան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին