Ողբերգական վթարից զոհված արցախցի Հելեն Դադայանի հարազատները զրկված են նրան վերջին հրաժեշտի հնարավորությունից
Իրանագետ Արմեն Պետրոսյանը գրում է.
«Ընտանեկան մեծագույն ողբերգությունն էլ ո՞նց է լինում...
Արցախի Ճարտար քաղաքում բնակվող Դադայան ընտանիքը ոչ միայն կորցրել է իր դստերը՝ 21-ամյա Հելենին (ով չարաբաստիկ ավտովթարի զոհերից էր և 9 ամիս շարունակ չէր տեսել հարազատներին), այլև նրան վերջին հրաժեշտի հնարավորությունից է զրկված...
Մի՞թե միջազգային կառույցներն անգամ նման հարցեր լուծելու կենսունակությունն են կորցրել...»։
Հիշեցնենք, որ Գյումրի-Երևան ճանապարհի ողբերգության զոհերից Հելեն Դադայանը Արցախից էր՝ Ճարտարից։ Նա սովորում և աշխատում էր` Եվրասիա Համալսարանում։
Հիշեցնենք, օգոստոսի 14-ին՝ ժամը 00։20-ի սահմաններում, Երևան-Գյումրի ավտոճանապարհի 90-րդ կիլոմետր հատվածում միմյանց են բախվել «Զիլ» և «Վոլկսվագեն» մակնիշի տրանսպորտային միջոցները, որի հետևանքով վերջինիս վարորդը և 10 ուղևոր մահացել են, իսկ «Զիլ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և «Վոլկսվագեն» մակնիշի ավտոմեքենայի 5 ուղևոր, մարմնական վնասվածքներով, տեղափոխվել են բժշկական կենտրոն։
Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Հարակից հրապարակումներ`
- Խեղված ճակատագրեր. Ողբերգական վթարի զոհերից Հելեն Դադայանն Արցախից էր
- Շիրակի մարզի ողբերգական վթարի հետևանքով 6 տուժած շարունակում է բուժումը
- Շիրակի մարզի ողբերգական վթարի հետևանքով մահացածներից 4 խնամիներ էին
- Վթարի զոհ դարձած Մուշեղ Էլոյանը եվրատեսիլյան ընտանիքի անդամ էր․․․
- Վթարի ամենաերիտասարդ զոհը․․․18 ամյա Եվան
- Ողբերգական վթարից մահացած Լիանա Քոչինյանը Երևանից էր` մանկավարժ
- Վթարի հետևանքով տուժածներից երկուսը Գյումրիից տեղափոխվել են Երևան
- Ողբերգական վթարի հետևանքով զոհվածներից ամենաերիտասարդը 18 տարեկան է, տարիքովը՝ 56 տարեկան
- Վթարի հետևանքով զոհվածները վերադառնում էին Արևմտյան Հայաստանից
- Շիրակում ողբերգական վթարի հետևանքով վնասվածնքեր ստացած չորս քաղաքացու վիճակը ծանր է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան