Դավիթ Իշխանյանը հանդիպել է Արցախի ԱԺ նախկին նախագահների հետ
Կայացել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանի և ԱԺ նախկին 3 նախագահներ Գեորգի Պետրոսյանի, Աշոտ Ղուլյանի և Արթուր Թովմասյանի հանդիպումը:
ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնի փոխանցմամբ, հանդիպմանը ներկա էր ԱԺ նախագահի տեղակալ Գագիկ Բաղունցը:
Ողջունելով ներկաներին՝ Դավիթ Իշխանյանը կարևորել է նախկին նախագահների հետ փորձի փոխանակումը խորհրդարանի հետագա գործունեության համար: Նա նշել է,որ նման ձևաչափով հանդիպումները օրինակ պետք է հանդիսանան պետական մյուս օղակների համար:
Իշխանյանը հանդիպմանն անդրադարձել է իր պաշտոնավարման մեկշաբաթյա գործունեությանը, նշել, որ խորհրդարանի ներքին աշխատանքներին զուգահեռ որոշ նախաձեռնություններ են ցուցաբերել, որոնք միտված են առկա խնդիրներին ու մարտահրավերներին: ԱԺ նախագահի փոխանցմամբ՝ աշխատանքներ են ընթանում խորհրդարանական դիվանագիտության ոլորտում այլ երկրների հետ 8 բարեկամական խմբերի ու շրջանակների ակտիվացման ուղղությամբ:
Հանդիպմանը ԱԺ նախագահը խոսել է նաև ՀՀ խորհրդարանի հետ հարաբերությունների աշխուժացման մասին:
ԱԺ նախկին նախագահները ողջունել են նման հանդիպումների կայացումը: Անհրաժեշտ են համարել ԱԺ հանձնաժողովների աշխատանքների ակտիվացումը, կարևորել արտախորհրդարանական ուժերի հետ համագործակցությունը:
Զրուցակիցներն անհրաժեշտ են համարել ԱԺ հեղինակության բարձրացմանն ու արժևորմանն ուղղված քայլերը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան